Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիայի ԱԳՆ-ում ընդունել են, որ Եվրոպան չէր կանխատեսել կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի մասշտաբները

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարծում է, որ Եվրոպան ի վիճակի չի եղել կանխատեսել ճգնաժամի մասշտաբները, որը հարուցել է նոր կորոնավիրուսի համավարակը:

Ֆրանսիայի ԱԳՆ-ում ընդունել են, որ Եվրոպան չէր կանխատեսել կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի մասշտաբները

Ֆրանսիայի ԱԳՆ-ում ընդունել են, որ Եվրոպան չէր կանխատեսել կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի մասշտաբները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ամեն ինչ ամենեւին կատարյալ չէր այն հարցում, որը վերաբերում է այս ճգնաժամին Եվրոպայի համատեղ պատասխանին: Հստակ է, որ Եվրոպան չկարողացավ կանխատեսել դրա մասշտաբները: Բացի դրանից, իր գործողությունները դանդաղ մեկնարկեց: Չի կարելի չընդունել, որ ազգային մակարդակով միակողմանի որոշումներն ընդունվում էին առանց որեւիցե համակարգման»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա Le Figaro պարբերականի հետ հարցազրույցում:
Լե Դրիանը հիշեցրել է, որ ԵՄ երկրները միության մակարդակով 187 մլն եվրո են հատկացրել կորոնովիրուսի հետազոտությունների համար: «ԵՄ կառույցները նաեւ վճռորոշ դեր կունենան այն միջոցների առնչությամբ, որոնք ուղղված են ներկայիս ճգնաժամի տնտեսական ազդեցության սահմանափակմանը: Եվրոպական կենտրոնական բանկն արդեն սա ցուցադրել է՝ մեկնարկելով 750 մլրդ եվրոյի ծրագիրը, որն ուղղված է տնտեսության ֆինանսավորմանը»,- հավելել է ֆրանսիացի նախարարը: «Եվրոպացի գործընկերները հիմա ընդունում են այնպիսի համատեղ որոշումներ, որոնք Եվրամիության պատմության մեջ նախկինում երբեք չեն ընդունվել»,- շեշտել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search