Artsakhpress

Միջազգային

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 400 000-ը

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 400 000-ը:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 400 000-ը

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 400 000-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի առցանց թարմացվող քարտեզի տվյալների՝ այդ ցուցանիշը կազմում է 407 485 մարդ, փոխանցում է tert.am-ը:
Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 18 227-ի, ապաքինվածներինը՝ 104 234-ի: Մահացության ցուցանիշով առաջին տեղում է Իտալիան, որտեղ մահվան ելքով դեպքերը հասել են 6820-ի: Նրան հաջորդում է Չինաստանը (3281), որտեղ վերջին օրերին վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել:
Մյուս ամենատուժած երկիրն Իսպանիան է, որտեղ հիվանդությունը 2800 մարդու կյանք է խլել: Եվրոպական երկրներին հաջորդում է Իրանը՝ մահվան 1934 դեպքով:
Վարակակիրների թվով առաջատար երկրներից են նաև ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Հարավային Կորեան և Միացյալ Թագավորությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search