Artsakhpress

Վերլուծական

Էրդողանի կողմից կորոնավիրուսի ճգնաժամի հերքումը վտանգի է ենթարկում 80 միլիոն թուրքերի կյանքը. Սասունյան

Աշխարհը կտրուկ փոխվել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ մահացու կորոնավիրուսի անսպասելի տարածման պատճառով. ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ մեկուսացված են իրենց տներում՝ վախենալով շփվել որեւէ մեկի հետ, որը կարող է վիրուսակիր լինել:

Էրդողանի կողմից կորոնավիրուսի ճգնաժամի հերքումը վտանգի է ենթարկում 80 միլիոն թուրքերի կյանքը. Սասունյան

Էրդողանի կողմից կորոնավիրուսի ճգնաժամի հերքումը վտանգի է ենթարկում 80 միլիոն թուրքերի կյանքը. Սասունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բռնակալական մի քանի պետությունների ղեկավարներ չշտապեցին արձագանքել վիրուսին՝ հերքելով, որ դա լուրջ խնդիր է իրենց երկրներում: Ի վերջո, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ էին վարակվում, այդ ղեկավարները վերջապես գիտակցեցին եւ սկսեցին անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց ժողովրդին պաշտպանելու համար:
Նման անպատասխանատու ղեկավարներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը 2020 թ․ մարտի 16-ին մի ծավալուն հոդված գրեց The National Interest երկշաբաթաթերթում՝ «Մոլախաղ 80 միլիոն կյանքերի հետ․ ինչո՞ւ է Էրդողանը ստում կորոնավիրուսի մասին» խորագրով։
Ռուբինը վկայակոչեց Պիտսբուրգի համալսարանի բժշկական դպրոցի թուրք մանկաբույժ սրտանոթային վիրաբույժ Էրգին Կոչյիլդիրիմին, որը մի գրության մեջ նկարագրել էր՝ «կեղծիքներ են թուրքական կառավարության պնդումները արդյունավետ ստուգման գործիքի ստեղծման մասին»։
Թեեւ Թուրքիայի առողջապահության նախարարն ի սկզբանե հերքեց, որ Թուրքիայում առկա են կորոնավիրուսի դեպքեր, վիրուսի տարածման մասին լայն տարածում գտած պնդումներից հետո թուրքական իշխանություննեերը ձերբակալեցին տեղեկատուներին։ Եվս 64 թուրք բանտարկվեց կեղծ եւ սադրիչ տեղեկություններ տարածելու մեղադրանքով։ Ավելին, պետական վերահսկողության տակ գտնվող թուրքական մամուլի խորհրդի անդամները պնդեցին, որ «թուրքական գենը վարակազերծ է դարձնում թուրքերի մեծամասնությանը», հայտնեց Ռուբինը։
Թուրքիայում կորոնավիրուսի բացակայության մասին Էրդողանի ստախոսությունները Ռուբինը վերագրել է նրա «ամբարտավանության եւ տգիտության վտանգավոր միավորմանը․․․․ Ավելի մեծ դրդապատճառ կարող է լինել վախը: Թեեւ Թուրքիայի ժողովրդագրությունը փոխվում է Էրդողանի օգտին, քանի որ Թուրքիայի Անատոլիայի կենտրոնական տարածքից պահպանողական ընտանիքներն աճում են կենտրոնական Ստամբուլի եւ  միջերկրածովյան ափերի եվրոպականացված թուրքերի համեմատությամբ, սակայն տնտեսությունը խարխլվում է: 2010 թ․ Էրդողանը խոստացավ, որ 2023 թվականին՝ Թուրքիայի հարյուրամյակին, Թուրքիան կդառնա աշխարհի տասը տնտեսություններից մեկը: Նույնիսկ նախքան կորոնավիրուսը, Թուրքիան հաջողակ կլիներ մնալով լավագույն քսանյակում, քանի որ կոռուպցիան, ընտանեվարությունը, քաղաքական միջամտությունը բիզնեսում եւ համատարած անարդյունավետ կառավարումը միացել են՝ հօդս ցնդեցնելով Թուրքիայի տնտեսության մասին վստահությունը»։
Էրդողանի կողմից Թուրքիայում կորոնավիրուսի տարածման մասին քողարկման մյուս պատճառը՝ զբոսաշրջության ինդուստրիայի փլուզման վախն է։ «2018-ին Թուրքիայի զբոսաշրջությունը կազմել է մոտ 30 միլիարդ դոլար: Ուղիղ մեկ տարի առաջ Էրդողանը խոստացավ, որ Թուրքիան կհյուրընկալի 50 միլիոն զբոսաշրջիկի՝ այդ ցուցանիշը բարձրացնելով առնվազն 20 տոկոսով: Դրան ավելացրած Թուրքիայի 12 միլիարդ դոլարի ներդրումը Ստամբուլի նոր օդանավակայանում, որն ակնկալվում է՝ լինելու է ամենամեծը աշխարհում, որտեղ, ըստ լուրերի, Էրդողանն ու իր ընտանիքը մեծ ներդրումներ են կատարել։ Թվում է, թե Էրդողանը փորձել է թերագնահատել կորոնավիրուսի մասին զեկույցները, որպեսզի խրախուսի զբոսաշրջային դոլարների շարունակական հոսքը: Դրանով նա ձգտում էր ոչ միայն հիմարացնել ռուսներին, եվրոպացիներին եւ ամերիկացիներին, այլեւ վտանգել նրանց կյանքը: Ի դժբախտություն Թուրքիայի, ամենաթանկ գինը կվճարեն թուրքերը, քանի որ Թուրքիան սպառնում է դառնալ վիրուսի հաջորդ մեծ օջախը։ Մի թուրք բժշկի գնահատմամբ, թուրքերի մինչեւ 60 տոկոսն այժմ կարող է վարակված լինել եւ, որ Էրդողանը դանդաղեցնում է ստուգումը՝ կանխելով աղետի մասշտաբները բացահայտ դառնալուց։ Մահերն անխուսափելի էին, սակայն Էրդողանի խարդախությունը, ամենայն հավանականությամբ, պատճառ կդառնա հարյուր հազարավոր նոր մահվան դեպքերի իր երկրում, որոնք կավելանան Թուրքիայում արդեն գոյություն ունեցող տասնյակ դեպքերին, սակայն դրանց մասին պաշտոնապես չի հաղորդվի»։ 
Իրավիճակն ավելի սրելով, ինչպես մի շարք այլ երկրներում, թուրքական հանրությունը կեղծ բուժումներ է հորինել կորոնավիրուսի դեմ: Նազլան Էրթանը Al-Monitor կայքում գրել է, որ թուրքերն այժմ ապավինում են կանեփին եւ ոչխարի մսով խաշին՝ սարսափելի վիրուսի դեմ պայքարելու համար։
 «Ենի Աքիթ» օրաթերթի հայտնի իսլամիստ սյունակագիր Աբդուրահման Դիլիփակը կարծում է, որ կանեփը «կարող է լուրջ խոչընդոտ ստեղծել վիրուսի գլոբալ տարածման համար»: Դիլիփակը, որը Թվիթերում ունի 700 հազար հետեւորդ՝ մոտ վեց անգամ ավելին, քան իր թերթի տպաքանակն է, նաեւ կոչ է արել իր թուրք ընթերցողներին խուսափել արտասահմանյան պատվաստանյութերի ստացումից, քանի որ դրանք հնարավոր է պարունակում են ամլացման միջոցներ՝ այդ պատվաստանյութերը կապելով արիական դավադրության հետ։
Այն բանից հետո, երբ մի թուրք պրոֆեսոր առաջարկեց «քյալե փաչայով» (ոչխարի գլխի մսով խաշ) բուժումը, բազմաթիվ թուրքեր խռնվեցին ռեստորանների մոտ՝ խաշը գերադասելով սոցիալական հեռավորությունից։ «Կորոնավիրուսի բռնկումը հանգեցրել է «քյալե փաչայի» պահանջարկի կտրուկ աճին», հաղորդել է «Հյուրիեթը» մարտի 16-ին։ «Լրատվական հոդվածներից հետո, աճել են «քյալե փաչայի» պատվերները, ինչպես ռեստորաններում, այնպես էլ դուրս տարվող», ասել է Իզմիրի կենտրոնում գտնվող «Իզմեթ Ուստա» հայտնի ռեստորանի մատուցողը։
«Այս բոլոր միջոցները, սկսած ձեր կոկորդը քացախով մինչեւ ցանկացած ապուրով լցնելուց, անօգուտ են», ասել է Ինֆեկցիոն հիվանդությունների ոչ կառավարական ասոցիացիայի նախագահ Մեհմեթ Չեյլանը NTV լրատվականին, մարտի 16-ին։ «Դրանք ոչ գիտական են եւ չպետք է տարածվեն [լրատվամիջոցներով կամ բերնեբերան]».
Բարեբախտաբար, վերջին օրերին շրջադարձային վերաբերմունք է տեղի ունեցել թուրք պաշտոնյաների մոտեցման մեջ վիրուսի նկատմամբ: Նրանք այժմ կոչ են անում բնակչությանը մնալ տանը ինքնամեկուսացման մեջ՝ վարակներից խուսափելու համար: Հուսով եմ, որ այդ միջոցառումները շատ ուշացած չեն եւ միլիոնավոր թուրքեր արդեն իսկ վտանգի մեջ չեն: Կորոնավիրուսով պայմանավորված 1236 վարակվածների եւ 30 մահվան դեպքերի մասին հայտարարված թվերը չեն արտացոլում իրական պատկերը: 
Այս ճգնաժամային պահին բոլորին մաղթում ենք քաջառողջություն՝ անկախ ազգությունից, կրոնից կամ մաշկի գույնից: Հուսով ենք, որ այս վնասակար հիվանդությունն անխուսափելիորեն օգնելու է մարդկանց եւ ժողովուրդներին մերձենալու՝ ընդհանուր անտեսանելի թշնամու դեմ համատեղ ուժերով պայքարելու համար:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search