Artsakhpress

Միջազգային

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության զինվորականները վարակվել են կորոնավիրուսով

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության չորս զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, այս մասին երեքշաբթի հայտնի է դարձել առաքելության թվիթերյան էջից:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության զինվորականները վարակվել են կորոնավիրուսով

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության զինվորականները վարակվել են կորոնավիրուսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռազմական դաշինքի չորս զինվորականի մոտ COVID-19-ի թեստերը արդյունքները դրական են եղել, սրանք թեստերի առաջին դրական արդյունքներն են Աֆղանստանում տեղակայված «Վճռական աջակցություն» առաքելության մասնակիցների շրջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ: Վարակվածների ազգության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նրանք վերջերս էին ժամանել Աֆղանստան եւ թեստերն անցնելու ժամանակ եղել են մեկուսացման մեջ:
Նշվում է, որ, որպես նախազգուշական միռոցառում, առաքելության մոտ 1500 զինվորական եւ աշխատակից վերահսկողության տակ են առնվել: Գրիպի ախտանիշներով 38 մարդ մեկուսացվել է եւ անհրաժեշտ բժշկական օգնություն է ստանում:
«Վճռական աջակցություն» առաքելությունը շուրջ 16 հազար մարդ է ներառում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search