Artsakhpress

Միջազգային

 ՊԲ հրամանատարն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղարին 

Մարտի 24-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ՊԲ շտաբում ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

 ՊԲ հրամանատարն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղարին 

 ՊԲ հրամանատարն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղարին 
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկին,  որին ներկա  է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ջալալ Հարությունյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Այնուհետև բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող օպերատիվ իրադրությունը, անդրադարձ է կատարվել հայկական երկու պետությունների անվտանգությանն ու պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումներին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search