Artsakhpress

Քաղաքական

Նախընտրական քարոզարշավի ընթացքում քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ 19 հաղորդում

Փետրվարի 26-ից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի և ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և ընթացքավորվել է առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող թվով 10 հրապարակում:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ 19 հաղորդում

Նախընտրական քարոզարշավի ընթացքում քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ 19 հաղորդում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ Դատախազության մամլո ծառայությունից՝ մանրամասնելով, որ մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրության և դրան հաջորդող օրերին զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում անցկացնելու, հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու և հնարավոր սեղմ ժամկետում դրանց քննարկումը կազմակերպելու նպատակով, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի և ԱՀ ոստիկանության կողմից փետրվարի 26-ից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցված և ընթացքավորված առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող թվով 10 հրապարակումից 5-ը գտնվում է քննարկման փուլում, 1-ում նշված՝ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը ստուգմամբ հերքվել է, իսկ 4 հրապարակման շուրջ կատարված ստուգման արդյունքում որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից ներկայացվել է 5 դիմում, որից 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են տարածքային ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 1-ով դիմումում նշված տեղեկությունները չեն հաստատվել, իսկ 2-ը գտնվում է ստուգման փուլում:
Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի կողմից ԱՀ դատախազություն է ներկայացվել 3 հաղորդում, որից 2-ը գտնվում է քննության փուլում, իսկ 1-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված՝ նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին: Արցախի մի շարք համայնքներում քարոզչական պաստառներ փակցնելու՝ ԱՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտումների վերաբերյալ դատախազության թեժ գծի կարճ՝ 9901 հեռախոսահամարին քաղաքացու կողմից կատարված ահազանգի վերաբերյալ արձանագրությունն ուղարկվել է համապատասխան համայնքների ղեկավարներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ահազանգում հնչեցված խնդիրը ուսումնասիրելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակման, դիմումի և ահազանգի հիման վրա Արցախի իրավապահ մարմինների կողմից քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ շուրջ 19 հաղորդում, որից 4-ի վերաբերյալ որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 2-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չեն հաստատվել, 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են տարածքային ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 1-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմնիններին, իսկ 9-ը գտնվում է քննարկման փուլում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search