Artsakhpress

Քաղաքական

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Հայաստանի նախագահը եւ Կատարի էմիրը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման եւ հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Նրանք համաճարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարեւոր են համարել ջանքերի համատեղումը եւ, համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Քննարկվել է նաեւ այդ ուղղությամբ միմյանց գործնական աջակցության հնարավորությունը:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի հանդեպ բարեկամական վերաբերմունքի եւ աջակցության պատրաստակամության համար՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքար ծավալել:
Նախագահ Սարգսյանը եւ Կատարի էմիրը մտքեր են փոխանակել նաեւ հայ-կատարական երկկողմ հարաբերությունների, եւ դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների վերաբերյալ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search