Artsakhpress

Տնտեսական

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսություններն արդեն ավելի մեծ ցնցում են ապրել, քան 2008թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ. OECD

Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) գլխավոր քարտուղար Անխել Գուրիան նախազգուշացրել է, որ ողջ աշխարհի համար երկար ժամանակ պետք կլինի կորոնավիրուսի համավարակից վերականգնվելու համար:

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսություններն արդեն ավելի մեծ ցնցում են ապրել, քան 2008թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ. OECD

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսություններն արդեն ավելի մեծ ցնցում են ապրել, քան 2008թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ. OECD
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է BBC News-ը, ըստ որի, Գուրիան շեշտել է, որ կորոնավիրուսով պայմանավորված անորոշությունը նշանակում է, որ տնտեսություններն արդեն ավելի մեծ ցնցում են ապրել, քան 2008թ․ ֆինանսական ճգնաժամի և սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ:
Վերջինս կոչ է արել կառավարություններին խթանել վիրուսի արագ թեստավորման և բուժման համար կանոնակարգի ընդունումը:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ լավատեսական է այն կանխատեսումը, որի համաձայն լուրջ բռնկումը կարող է համաշխարհային աճը կրճատել 1.5 տոկոսով:
«Եթե նույնիսկ համաշխարհային անկում տեղի չունենա, բացասական ազդեցություն կնկատվի բազմաթիվ երկրների տնտեսական աճում, այդ թվում և խոշոր տնտեսությունների պարագայում: Այդ պատճառով ոչ միայն ցածր աճ է կանխատեսվում այս տարի, այլև ապագայում երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար»,- հավելել է պաշտոնյան:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Search