Artsakhpress

Տնտեսական

Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը կարող է ընդլայնվել

Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը սահմանափակ է, սակայն այն պարբերաբար վերանայվելու է, և չի բացառվում, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ցանկն ընդլայնվի։

Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը կարող է ընդլայնվել

Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը կարող է ընդլայնվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 23-ին ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Ապրանքների ցանկը սահմանափակ է, բայց դրանք այն ապրանքներն են, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության տնտեսավարողներին։ Ցանկը պարբերաբար վերանայվում է, կապ կա նաև տնտեսավարողների հետ և հնարավոր է, որ այս շաբաթ ցանկում ավելացումներ տեղի ունենան»,- ընդգծեց Վարոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ են սահմանվել: Հրապարակվել են ցանկեր, թե ինչ ապրանքներ կարող են փոխադրվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանից Իրան:

Որոշման մեջ նշվում է, որ հավելվածով (կցվում է նկարի տեսքով) սահմանված առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։

Ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով. փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում, կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, իսկ փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները.

Որոշմամբ սահմանվում է նաև Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձի թույլատրումը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search