Artsakhpress

Մշակույթ

«Եվրատեսիլ»-ի մասնակիցները հաջորդ տարի ելույթ կունենան նոր երգերով. յուրաքանչյուր երկիր ինքը կորոշի՝ ուղարկել նույն մասնակցին, թե՞ նոր ընտրություն կատարել

«Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմամբ հաջորդ տարի մասնակիցները չեն կարող հանդես գալ արդեն ներկայացված երգերով և պետք է ընտրեն նոր կատարումներ:

«Եվրատեսիլ»-ի մասնակիցները հաջորդ տարի ելույթ կունենան նոր երգերով. յուրաքանչյուր երկիր ինքը կորոշի՝ ուղարկել նույն մասնակցին, թե՞ նոր ընտրություն կատարել

«Եվրատեսիլ»-ի մասնակիցները հաջորդ տարի ելույթ կունենան նոր երգերով. յուրաքանչյուր երկիր ինքը կորոշի՝ ուղարկել նույն մասնակցին, թե՞ նոր ընտրություն կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am՝ հղում անելով մրցույթի մամուլի ծառայությանը:
«Հաշվի առնելով «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի օրենքները, այս տարի ներկայացված երգը չի կարող մասնակցել հաջորդ տարվա մրցույթին: Որոշում է կայացվել, որ մասնակիցները պետք է ներկայանան նոր երգերով»,- գրված է հայտարարությունում:
Կազմակերպիչներն ընդգծել են, որ յուրաքանչյուր երկիր ինքը որոշում կկայացնի իր մասնակցի ընտրության հարցում:
«Յուրաքանչյուր հեռարձակող երկիր ինքը կարող է որոշել, ուղարկել նույն մասնակցի՞ն, թե նոր մասնակից ընտրել»,- հավելել են նրանք:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով Ռոտերդամում նախատեսված «Եվրատեսիլ-2020»-ը չեղարկվել էր: Հայաստանը մրցույթում պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search