Artsakhpress

Սփյուռք

Կեսարիայի հայկական եկեղեցում նախատեսված Միջինքի պատարագը չեղարկվել է

Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա-խմբ․) Ջաֆերբեյ թաղամասում գտնվող պատմական հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 20-ին նախատեսված Միջինքի պատարագը չեղարկվել է։

Կեսարիայի հայկական եկեղեցում նախատեսված Միջինքի պատարագը չեղարկվել է

Կեսարիայի հայկական եկեղեցում նախատեսված Միջինքի պատարագը չեղարկվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պատարագի չեղարկումը պայմանավորված է Պոլսո Հայոց պատրիարքարանի որոշմամբ կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումներով։ Այս առթիվ Պատրիարքարանի կողմից հարապարակված 9 հոդվածից բաղկացած որոշման համաձայն՝ Թուրքիայի բոլոր հայկական եկեղեցիներում բոլոր տեսակի միջոցառումները և հավաքները հետաձգվում են մինչև հաջորդ համապատասխան ծանուցումը, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:

Նշենք, որ Կեսարիայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու՝ 2013թ․ պաշտոնական վերաբացումից հետո Թուրքիայի հայ համայնքը ամեն տարի այս եկեղեցում Միջինքի պատարագ է մատուցում։ Պատարագի մասնակիցները հիմնականում Ստամբուլից եկող հայերն են, ովքեր այնուհետև այցելում են նաև Իսկենդերունի և Հաթայի հայկական եկեղեցիներ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search