Artsakhpress

Տնտեսական

ԱՀ կառավարությունը հաստատել է Արցախում անասնապահության զարգացման խթանման ծրագիրը

Նախօրեին կայացած ԱՀ կառավարության նիստում հաստատվել է Արցախում անասնապահության զարգացման խթանման ծրագիրը:

ԱՀ կառավարությունը հաստատել է Արցախում անասնապահության զարգացման խթանման ծրագիրը

ԱՀ կառավարությունը հաստատել է Արցախում անասնապահության զարգացման խթանման ծրագիրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով այն՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ասել է, որ նախագծով առաջարկվում է 2019 թվականին Արցախում մեկնարկած անասնապահության զարգացման խթանման պիլոտային ծրագիրը դարձնել հիմնական և շարունակել անասնապահական շենքերի ու համալիրների էլեկտրաֆիկացման ու ջրաֆիկացման աշխատանքները:

«2019 թվականի ծրագրով էլեկտրաֆիկացվել են շուրջ 14 անասնաշենքեր, որտեղ պահվող անասնագլխաքանակը կազմել է 1300 պայմանական գլուխ: Ասկերանի, Հադրութի, Մարտունու և Շուշիի շրջանների մի շարք համայնքներում տեղադրվել են էլեկտրական 11 ենթակայաններ, անց է կացվել ավելի քան 10 կմ եռաֆազ էլեկտրագիծ, ծախսվել է ընդհանուր 72 միլիոն դրամ: 2020 թվականին նախատեսվում է էլեկտրաֆիկացման և ջրաֆիկացման աշխատանքներ կատարել ավելի քան 30 անասնապահական շենքերում և համալիրներում, որի համար պետական բյուջեով նախատեսված է 150 միլիոն դրամ: Պետական աջակցությունը սահմանված է մեկ պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանու հաշվով առավելագույնը 70 հազար դրամ, որի 90 %-ը դրամաշնորհ է, իսկ 10 %-ը անտոկոս փոխառություն 5 տարի մարման ժամկետով: Աշխատանքները կատարվում են լիցենզավորված կազմակերպությունների միջոցով, իսկ 1 միլիոն դրամը չգերազանցելու դեպքում աշխատանքները կարող են կատարվել օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի կողմից»,- մանրամասնել է Ժ. Միրզոյանը:

Նախարարը նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություններ կստեղծվեն անասնաբուծությունը կազմակերպել ավելի առաջադեմ տեխնոլոգիաներով, մասնավորապես՝ անասնաշենքերում ունենալ կերի և խմելու ջրի մատակարարման ավտոմատ համակարգ, գոմաղբի հեռացման ավտոմատ համակարգ, ավտոմատ կթի սարքավորումներ և սառնարաններ, որոնք էապես կրճատելու են և՛ անհրաժեշտ աշխատանքների ծավալը, և՛ մարդկանց շփումը կենդանիների հետ: Բարձրացվելու է նաև արտադրողականությունը և արտադրված մթերքների որակը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Search