Artsakhpress

Ռազմական

Բանակի անձնակազմի շրջանում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել. Ջալալ Հարությունյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:

Բանակի անձնակազմի շրջանում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել. Ջալալ Հարությունյան

Բանակի անձնակազմի շրջանում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել. Ջալալ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հիվանդության ֆոնը համապատասխանում է սեզոնային հիվանդածությանը: Ջրծաղիկներով հիվանդածությունը նվազել է 2 անգամ, սուր շնչառական հիվանդությունները նվազել են 20 %-ով: Ներկայումս թոքաբորբ ախտորոշմամբ պաշտպանության բանակի հոսպիտալներում բուժում են ստանում 13 զինծառայողներ, որոնց վիճակը գնահատվում է բավարար և կապ չունեն կորոնավիրուսի հետ: Նախորդ տարիների համեմատ՝ թոքաբորբով հիվանդությունը նվազել է միջինում 2.5 անգամ:

«Այսօրվա դրությամբ բանակի անձնակազմի շրջանում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել: Կորոնավիրուսի ներթափանցումը, տարածումը և կանխելու համաճարակային միջոցառումների իրականացնելու նպատակով բանակի զորամասերում շարունակում են իրականացվել են վարակի ներթափանցմանը, կանխարգելմանն ուղղված միջոցառումներ: Բանակում կորոնավիրուսի հիվանդության հաստատման դեպքում հիվանդների մեկուսացումը և բուժումը նախատեսված է իրականացնել սահմանված վայրերում: Ներկա պահի դրությամբ արգելված է բոլոր կարգի զինծառայողների արձակուրդ մեկնելը, իսկ արձակուրդներից և գործուղումներից վերադարձած բոլոր կարգի զինծառայողները հսկիչ անցագրային կետերում ենթարկվում են ջերմաչափման և բուժզննման: Շարունակվում է անցագրային կետերում խստացված անցագրային ռեժիմը, և քաղաքացիական անձանց մուտքը զորամասի տարածք արգելվել է: Առաջիկա օրերին բանակի զորամասերին կհատկացվի լրացուցիչ քանակի ախտահանիչ նյութեր և բժշկական դիմակներ»,- մանրամասնել է Ջ. Հարությունյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Search