Artsakhpress

Քաղաքական

Կայացել է կառավարության նիստը. քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված քայլերը

Այսօր ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ կայացել է կառավարության հերթական նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Արցախում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու և համաճարակի սպառնալիքից բնակչությանը պաշտպանելու խնդիրները:

Կայացել է կառավարության նիստը. քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված քայլերը

Կայացել է կառավարության նիստը. քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված քայլերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ԱՀ պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանն ասել է, որ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք այսօրվա դրությամբ չի գրանցվել: Աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորման առաջին իսկ պահից, ըստ նպատակային ուղղությունների, նախանշվել են հիմնական միջոցառումներն ու գործողությունները:
Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ առաջնահերթ դիտարկվել են առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման պատրաստվածության աստիճանի բարձրացման խնդիրները և նախանշվել դրանց լուծմանն ուղղված գործողությունների ու միջոցառումների համալիրը: Գործողությունների մեկ այլ համալիր նպատակ ունի նվազագույնի հասցնելու կորոնավիրուսի ներթափանցումը՝ հնարավորինս սահմանափակելով շփումներն արտաքին աշխարհի հետ: Բացի դրանից, Արցախի տարածքում մարդկային շփումները նվազագույնի հասցնելու միջոցով վարակի տարածման կանխարգելման նպատակով առաջնահերթ դադարեցվել է ուսումնական գործընթացը:
Պետական նախարարը տեղեկացրել է, որ ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը սպառողների և սննդամթերքի իրացման կետերի աշխատողների իրազեկվածությունը սննդամթերքի անվտանգության ապահովման բնագավառի հարցերի վերաբերյալ բարձրացնելու նպատակով ձեռնարկել է սննդամթերքի արտադրություններում, իրացման վայրերում, հանրային սննդի օբյեկտներում պարտադիր առաջնորդվելու համար համապատասխան ուղեցույցներ տարածելու նախաձեռնությունը: Իսկ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը աշխատանքներ է իրականացնում կամավորներ հավաքագրելու ուղղությամբ՝ միայնակ, ծեր և հիվանդ անձանց խնամելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից նրանց ներգրավելու նպատակով:
Այսօրվա նիստին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել «ԼՂՀ կառավարության 2000 թ. հոկտեմբերի 3-ի N 207 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումներին համապատասխանեցնելու, աշխարհում նոր առաջացած կամ վերադարձած վարակիչ հիվանդությունների ցանկը ընդգրկելու անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է նոր կորոնավիրուսային վարակը և հակահամաճարակաբանական վարակ ունեցող, նոր առաջ եկող այլ ախտածիններով պայմանավորված վարակները ներառել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում:
Հաջորդիվ զեկույցներով հանդես են եկել մի շարք այլ գերատեսչությունների պատասխանատուներ և շրջվարչակազմերի ղեկավարներ:
Ամփոփելով կատարված աշխատանքները՝ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ այսօր ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Արցախի,  կարևորագույն առաջադրանքներից մեկը նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ արդյունավետ պայքարի իրականացումն է: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում շարունակվելու է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մի շարք միջոցառումների իրականացումը: Մասնավորապես՝ հանձնարարվել է ԱՀ պետական նախարարին դիտարկել և հնարավորության սահմաններում ապահովել մինչև ապրիլի 14-ը պետական մարմինների և դրանց ենթակայությամբ գործող և մասնավոր հատվածի կազմակերպությունների աշխատակիցների մի մասի, իսկ առաջնահերթ՝ նախադպրոցական ու դպրոցական տարիքների և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարեկան, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող անձանց կողմից աշխատանքի իրականացման հեռավար եղանակը: Առողջապահության նախարարին հանձնարարվել է ապահովել ԱՀ ԱՆ հակահամաճարակային ծառայության շուրջօրյա աշխատանքային ռեժիմ, միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածման դեմ աշխատանքներում անհրաժեշտ բժշկական և այլ պարագաների պաշար կուտակելու ուղղությամբ:
Կառավարության որոշմամբ՝ բուժհաստատություններում կսահմանափակվեն ստացիոնար բուժում ստացող հիվանդների այցելությունները, կնախատեսվեն համապատասխան սենյակներ՝ անհրաժեշտության դեպքում կասկածվող անձանց մեկուսացնելու համար, իսկ նախանշված բուժհաստատություններում՝ վարակված անձանց բուժումը կազմակերպելու համար: Հանձնարարվել է ԱՀ առողջապահության նախարարին և ոստիկանության պետին ապահովել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումն Աղավնոյի, Խարխափուտի, Խնձորեսկի և Կովսականի հսկիչ կետերում:
Մինչև ընթացիկ տարվա ապրիլի 14-ը կդադարեցվի ուսումնական գործընթացը նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, նախնական արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արցախի մշտական ներկայացուցչությունների միջոցով կսահմանափակվեն նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախ նախատեսված այցերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների Արցախ մուտքի արտոնագրերի տրամադրումը՝ բացառությամբ Արցախում կայանալիք համապետական ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողներ գրանցված անձանց և այլ բացառիկ դեպքերի: Հսկիչ անձնագրային կետերում էլ կսահմանափակվի օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ՝ բացառությամբ Արցախում կայանալիք համապատեկան ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողներ գրանցված անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց այցերը նախապես համաձայնեցվել են Արցախի իշխանությունների հետ և այլ բացառիկ դեպքերի:
 
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է ապահովել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը պետական հիմնարկներում, հասարակական վայրերում և տրանսպորտում, ինչպես նաև հորդոր է հնչեցվել Արցախի բնակչությանը՝ հնարավորինս ձեռնպահ մնալ սպորտային, մշակութային, կրթական, ժամանցային, տոնական, հիշատակի և այլ հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց: 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search