Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը` նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական գործերով բաժնի պետ Մահերամ Ալիեւի ուղեկցությամբ, տեսչական ստուգում է իրականացրել առաջնագծում:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարը տեսչական ստուգում է իրականացրել առաջնագծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախարարության ղեկավար կազմն այցելել է առաջնագծի զորամասերից մեկը: Զինված ուժերում անձնակազմի համար ստեղծված պայմաններին ծանոթանալուց հետո ուսումնասիրվել են ռազմական զրահատեխնիկայի պահոցները, ավտոպարկը, սպայական հանրակացարանը եւ զինվորական զորանոցը, կաթսայատունը, լվացքատունը, առաջին բուժօգնության կետը, սննդի եւ հագուստի պահեստը, ինչպես նաեւ գրասենյակային եւ վարչական այլ տարածքներ: Ուսումնական ահազանգով իրականացվել է ռազմական տեխնիկայի դուրսբերում: Առաջնագիծ այցելության ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է մարտական դիրքերում ծառայություն իրականացնող զինծառայողների հետ, հայտնում է News.am-ը: