Հայաստանցիներ Արա Մաղդեսյանի և Վահե Կուզոյանի ստեղծած Service Titan ծրագրային ապահովման հարթակը մեծ հաջողությունների է հասել բարձր տեխնոլոգիաների միջազգային շուկայում:
ԱՄՆ-ում հայ մասնագետների ստեղծած «տիտանական» ստարտափը հայտնվել է Forbes-ի ցանկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է Forbes-ը:
Ստարտափը ստեղծվել է 2012 թվականին Գլենդելում (Կալիֆոռնիա, ԱՄՆ):
Կազմակերպությունը ծրագրային տեխնոլոգիաներով է ապահովում տնային ծառայություններով (օդափոխություն, ջրամատակարարում, ջեռուցում, օդորակում) զբաղվող ընկերություններին` օգնելով օպտիմալացնել աշխատանքը և բարելավել հաճախորդների սպասարկման որակը:
2018-ին ընկերությունը բիզնեսը զարգացնելու համար 165 միլիոն դոլար արժողությամբ ներդրումներ է ներգրավել Index Ventures, Dragoneer և այլ հայտնի ընկերություններից:
Service Titan-ն ամերիկյան Forbes պարբերականի ներկայացրած նմանատիպ ընկերությունների թոփ հարյուրյակում 2019 թվականի տվյալներով՝ զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:
Պարբերականը նշում է, որ ստարտափը ներգրավել է ընդհանուր 326 միլիոն դոլար ֆինանսավորում:
Բիզնես հարցերի վերլուծության աշխարհի խոշորագույն հարթակներից մեկը` G2-ը, ServiceTitan-ին անվանել է առաջին ՏՏ ընկերությունը, որը ծրագրային լուծումներ է առաջարկում տնային ոլորտում աշխատող ընկերություններին: G2-ը հայկական ընկերության վարկանիշը գնահատում է5-ից չորս աստղով: