Artsakhpress

Սփյուռք

Լիոնում պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

Ֆրանսիայի Լիոն քաղաքի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել: Պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը:

Լիոնում պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

Լիոնում պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում  է Nouvelles d’Arménie-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հուշահամալիրը պղծվել է մարտի 13-ի, լույս 14-ի գիշերը: Հուշահամալիրի սպիտակ սյուների վրա սև ներկով գրված են եղել «A», «B», և «C» տառերը, իսկ «A» տառը ներկայացվել է` որպես ծայրահեղ ձախերի նշան:
Համացանցի բազմաթիվ օգտատերեր արդեն դատապարտել են հուշահամալիրի նկատմամբ իրականացված վանդալիզմը, ոմանք նկատել են A.C.A.B հապավումը («All cops are bastards»), որը  հաճախ օգտագործում են անարխիստները և ձախակողմյան հայացքներ ունեցողները:
«Այն ժամանակ, երբ իսլամիստ Էրդողանը սպառնում է Եվրոպային, Լիոնում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը ենթարկվում է ձախակողմյան խելագարների  հարձակումներին»,- գրել է թվիթերյան օգտատերերից Անդրեա Կոտարակը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search