Artsakhpress

Սփյուռք

Թուրքիայում սպանվել է Դինքի գործով անցած ժանդարմերիայի նախկին հետախույզը

Հրանտ Դինքի սպանության ժամանակ դեպքի վայրում լինելու պատճառով ձերբակալված և հետո ազատ արձակված թուրքական ժանդարմերիայի հետախույզ Շերեֆ Աթեշը Թուրքիայի Դյուզջե բնակավայրում իր մեքենայի մեջ սպանված է հայտնաբերվել։

Թուրքիայում սպանվել է Դինքի գործով անցած ժանդարմերիայի նախկին հետախույզը

Թուրքիայում սպանվել է Դինքի գործով անցած ժանդարմերիայի նախկին հետախույզը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ նա ենթարկվել է զինված հարձակման։ Զինված հարձակում իրականացնողները արագ կերպով փախուստի են դիմել, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանական խմբերն ու շտապ օգնության ծառայությունը, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Նրանք հայտնաբերել են արդեն թոշակի անցած թուրք հետախույզին ամբողջովին արնաշաղախ վիճակում։
Հիշեցնենք, որ թուրքական ժանդարմերիայի հետախույզ Շերեֆ Աթեշը, որոշ պնդումների համաձայն, Հրանտ Դինքի սպանության ժամանակ կապի մեջ էր եղել սպանությունը կազմակերպող և իրականացնող անձանց հետ, ովքեր Հրանտ Դինքի տան և նրան պատկանող «Բեյազ ադամ» գրախանութի մոտ հետևում էին Դինքին և ֆիքսում նրա տեղաշարժերը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search