Artsakhpress

Սփյուռք

Հայ և թուրք թեկնածուները կպայքարեն Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար

Փարիզում հաջորդ շաբաթ մեկնարկող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ մայրաքաղաքի 15-րդ վարչական շրջանի ղեկավարությունը ստանձնելու հիմնական հավակնորդները կլինեն ազգությամբ հայ Անուշ Թորանիանն ու թուրք Ագնես Էվրենը:

Հայ և թուրք թեկնածուները կպայքարեն Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար

Հայ և թուրք թեկնածուները կպայքարեն Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշվում է, որ Էվրենը Եվրոպական խորհրդարնի գործող պատգամավոր է և նախկինում եղել է 15-րդ շրջանի ղեկավարի տեղակալ: Ավելի քան 250 հազար բնակչություն ունեցող շրջանում Էվրենի ընտրվելու շանսերը բավականին բարձր են գնահատվում: Ընտրություններում Էվրենի հիմնական մրցակիցը՝ Անուշ Թորանյանը, «Սոցիալիստական կուսակցության» անդամ է: Նույն կուսակցության անդամ է նաև Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն, որն այս անգամ կրկին առաջադրվել է քաղաքապետի պաշտոնի համար:
Նշենք, որ  Փարիզը բաժանվում է 20 վարչական շրջանի, որոնք համարակալված են սկսած կենտրոնից: Յուրաքանչյուր շրջան իր հերթին բաժանվում է 4 թաղամասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ոստիկանությունը: Շրջաններից ամենաշատ բնակչությունն ունի 15-րդ շրջանը, որի, 2017-ի տվյալներով, բնակիչների թիվը գերազանցում է 250 հազարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search