Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում երեխաների և պատանիների համար անվճար հիմունքներով կիրականացվեն կարպետագործության և կավագործության դասընթացներ:
«Նարեկացի» արվեստի միությունը կարպետագործության և կավագործության դասընթացներ կկազմակերպի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Անի Կապլանյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը կյանքի է կոչվում միության ու Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի համագործակցությամբ:
«Ընդունելությունն իրականացվում է 8-12 և 13-18 տարիքային խմբերի համար: Դասընթացները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կանցկացվեն շաբաթական երկու անգամ: Ցանկացողները գրանցվել կարող են մինչև մարտի 28-ը՝ Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ֆեյսբուքյան էջի հաղորդագրություն բաժնին ուղարկելով տվյալներ (անուն, ազգանուն, տարիք, հեռախոսահամար, էլ. հասցե, ծննդավայր) կամ զանգահարելով միության հետևյալ հեռախոսահամարներին՝ (+374) 47-73-14-66, (097) 17-80-85»,- նշել է Ա. Կապլանյանը: