Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում «պայթունավտանգ» իրավիճակ է

Սիրիայում թուրքական ագրեսիայի և Ռուսաստանի հետ առճակատման գնալու ֆոնին, Թուրքիայում իրավիճակը գնալով լարվում է:

Թուրքիայում «պայթունավտանգ» իրավիճակ է

Թուրքիայում «պայթունավտանգ» իրավիճակ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՌազմական տեխնիկայի և մարդկային կորուստները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Թուրքական մեդիադաշտում շրջանառվում են 33-34 զինծառայողի մահվան մասին լուրերը, մինչդեռ արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով, այդ թիվը գերազանցում է 100-ը:
ԱՄՆ-ն հրաժարվում է օգնություն ցուցաբերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Ավելին՝ տեղեկություն կա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղը հանդիպելու է թալիբների առաջնորդների հետ, ինչի արդյունքում հնարավոր է, որ նրանք Աֆղանստանում իրավիճակի կայունացման շուրջ համաձայնության գան: Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցելու  պատրաստ չէ նաև հակաթուրքական Եվրոպան:
Ըստ էության, Էրդողանը քաղաքական աջակցությունը կորցնում է նաև երկրի ներսում: Քեմալականները կոչ են անում Էրդողանին ոչ թե պատերազմ մղել Ասադի դեմ, այլ նրա հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ հանրության լայն շերտեր նրա առաջ վրեժխնդրության պահանջ են դնում: Ստացվում է՝ հասարակական տրամադրությունները հակասական են. մի կողմից դժգոհություններ կան Էրդողանի անգործությունից, մյուս կողմից էլ անիմաստ պատերազմին վերջ դնելու պահանջ: Թուրքական զինված ուժերն էլ ոգևորված չեն. յուրայինների կորուստն ու իշխանությունների անհեռանկար գործողությունները բողոքի ալիք են բարձրացնում զինծառայողների շրջանում: Որոշակի աղբյուրներից էլ տեղեկատվություն է տարածվել, թե քրդական զինված խմբավորումները պատրաստվում են ուժեղ հարված հասցնել թուրքական զորքի ուղղությամբ:
Թուրքիայի տնտեսությունը եւս այդքան էլ լավ վիճակում չէ. արտաքին և ներքին քաղաքական անկայուն վիճակը հանգեցրել է ֆոնդային բորսայի՝ 10 տոկոսով նվազմանը:
Այս ամենի ֆոնին Էրդողանը լուռ է: Փոխարենը Թուրքիայի նախագահի ընտանիքին պատկանող A-Haber News-ի մշտական մեկնաբանն է հայտարարել, թե Ռուսաստանը, որտեղ 25 միլիոն մուսուլման է ապրում, ներսից պառակտվելու է. «Թուրքիան նախկինում Ռուսաստանի հետ 16 անգամ ճակատամարտել է, այժմ էլ պատրաստ է նույնն անելու: Մեր վրեժը սարսափազդու է լինելու»,- հայտարարել է նա:
Հաշվի առնելով Թուրքիայում նման գերլարված իրավիճակը՝ կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում այն կարող է և հանգեցնել ռազմական հեղաշրջման:
 
Կարապետ Էրոյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search