Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը արցախցի երիտասարդ գրող Հերմինե Ավագյանի «Պատերազմ...աչքեր...ծաղիկներ…» վերնագրով գրքի հիման վրա բեմադրված «Լուսաբացից առաջ» ներկայացումով կմասնակցի Հայաստանի «Արտավազդ» ամենամյա թատերական փառատոնին։
«Լուսաբացից առաջ»-ը կմասնակցի «Արտավազդ» ամենամյա թատերական փառատոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը:
Մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը, «Լուսաբացից առաջ»-ը կներկայացվի Երևանում կայանալիք հանդիսավոր մրցանակաբաշխությանը. փառատոնը նվիրվելու է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին:
Տեղեկացնենք, որ ներկայացումը հերթական անգամ կցուցադրվի մարտի 4-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում։