Artsakhpress

Հասարակական

Անցած տարում Արցախում կենսունակության գործակիցը կազմել է 183.5 %

2019 թվականին Արցախում կենսունակության գործակիցը (ծնվածների և մահացության դեպքերի հարաբերակցությունը) կազմել է 183.5 %: Ըստ այդմ՝ հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 2119 երեխա, իսկ մահացածների թիվը` 1155 մարդ:

Անցած տարում Արցախում կենսունակության գործակիցը կազմել է 183.5 %

Անցած տարում Արցախում կենսունակության գործակիցը կազմել է 183.5 %

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

Նրա խոսքով՝ 2019թ. բազմապտուղ ծնունդների դեպքերի թիվը 32 է` նախորդ տարվա 26-ի փոխարեն: Բազմապտուղ ծնունդներից 32-ը երկվորյակ են: Մեռելածինների թիվը ընթացիկ տարում կազմել է 12 երեխա` նախորդ տարվա 8 երեխայի դիմաց:

Ըստ ծննդի հերթականության 2019թ. ծնվածների դիտարկումը ցույց է տալիս, որ առաջնածին են 682 երեխա կամ ծնվածների 32.2%-ը, ընտանիքում ծնված երկրորդ երեխաների թիվը 672 է կամ ծնվածների 31.7%-ը, ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաների թիվը 765 է կամ ծնվածների 36.1%-ը: Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ Արցախում 2019թ. կազմել է 28.3 տարեկան, ընդ որում առաջնեկ ունեցող մոր միջին տարիքը` 24.7 տարեկան:

Ծնված երեխաների անվանակոչման դիտարկումը խոսում է աղջիկների համար Նարե (46դեպք), Մարիա (44դեպք), Մարիամ (40դեպք), Անի (32 դեպք) և Աննա (32 դեպք), տղաների համար Դավիթ (65 դեպք), Տիգրան (48 դեպք), Մարկ(44 դեպք), Գոռ (77 դեպք) և Նարեկ (33դեպք) անունների ավելի հաճախակի անվանակոչման մասին: Նորածինների առավել հաճախ կրկնվող ազգանունները, և աղջիկների, և տղաների ցուցակներում առաջին 2 հորիզոնականները զբաղեցնում են նույն ազգանունները՝ Սարգսյան և Գրիգորյան:

Մահացածության պատճառական կառուցվածքի ըստ հիվանդության դասերի դիտարկման արդյունքում բարձր տեսակարար կշիռներ ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` 61.1%, նորագոյացությունները` 19.7%: Ըստ տարիքային խմբերի մահացածների դիտարկմամբ ունենք հետևյալ պատկերը. մինչև 70 տարեկան մահացածները կազմել են ընդհանուրի 34.5%-ը, 70-ից բարձր տարեկանները` 65.5%-ը:

Մանկամահացությունը (մինչև 1 տարեկան մահացած երեխաների թիվը 1000 կենդանածնի հաշվով) 2019թ. կազմել է 10.9 երեխա կամ 23 դեպք, երեխաների մահացությունը (մինչև 5 տարեկան մահացած երեխաների թիվը 1000 կենդանածնի հաշվով)` 7.6 երեխա կամ 28 դեպք: 2019թ. մայրական մահացության դեպք չի գրանցվել: 2019թ. հանրապետությունում գրանցվել են 836 ամուսնության և 207 ամուսնալուծության դեպքեր: Հանրապետությունում ամուսնության միջին տարիքը տղամարդկանց շրջանում կազմել է 28.9, կանանց մոտ` 24.9տարեկան, իսկ առաջին ամուսնության միջին տարիքը, համապատասխանաբար 27.8 և 24 տարեկան:

2019թ. պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 560 մարդ, մեկնողների թվաքանակը` 747մարդ, արդյունքում 2019թ. մեխանիկական հավելաճը բացասական է՝ 187 մարդ: Եկողների 83.8 տոկոսը և մեկնողների 99.7 տոկոսը բաժին է ընկել Հայաստանի Հանրապետությանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search