ԱՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած տվյալների համաձայն` անցած տարում Արցախի համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 61.4 մլրդ դրամ:
Արցախի համախմբված բյուջեի եկամուտները 2019 թ.-ին կազմել են 61.4 մլրդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը և ավելացրել, որ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատն համախմբված բյուջեի եկամուտներն աճել են 10.6 %-ով: Նրա խոսքով՝ 2019թ. համախմբված բյուջեի ծախսերը կազմել են 113 մլրդ. դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 6.9 %-ով:
Մ. Մինասյանը նշել է, որ 2020թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի), վարկերը կազմել են 192.8 մլրդ դրամ, որը, 2019թ. հունվարի 1-ի համեմատ, աճել են 15.2%ով: 2020թ. հունվարի 1-ի դրությամբ ներգրավված ավադները կազմել են 126.6մլրդ դրամ, և 2019թ. հունվարի 1-ի դրությամբ աճել են 11.3 %-ով: Ավանդների ընդհանուր կառուցվածքում 83.3 %-ը պատկանում է ռեզիդենտներին, 16.7 %-ը` ոչ ռեզիդենտներին, ընդ որում ռեզիդենտների կողմից ներգրավված ավանդների 24.3 %-ը ցպահանջ են, 75.7 %-ը` ժամկետային: