2019 թվականին Արցախում առևտրի շրջանառությունն ընթացիկ գներով կազմել է 134.2 մլրդ դրամ, որը 2018թ.-ի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 9.4 %-ով:
Արցախում առևտրի շրջանառության ծավալն աճել է 9.4 %-ով. Մանուշ Մինասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նրա խոսքով՝ 2019թ. մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 121.8 մլրդ դրամ, որը 2018թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 9.5 տոկոսով: 2019թ. մեկ բնակչի հաշվով մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 821.0 հազ. դրամ:
Անդրադառնալով ծառայությունների ոլորտին՝ ԱՎԾ նախագահն ասել է, որ անցած տարում Արցախում ծառայությունների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 76.5 մլրդ դրամ, որը 2018թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 14.4 %-ով:
«2019թ. ծառայությունների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել ֆինանսական և ապահովագրական գործունեության, փոխադրումներ և պահեստային տնտեսության, տեղեկատվության և կապի ծառայությունները, համապատասխանաբար` 39.7, 15.9, 12.1 %: Ծառայությունների ընդհանուր ծավալի 85.3 %_ը բաժին է ընկել Ստեփանակերտին, մնացած 14.7 5-ը` շրջաններին: Միջին հաշվով մեկ բնակչին ընկնող ծառայությունների ծավալը 2019թ. կազմել է 515.7 հազ.դրամ»,- մանրամասնել է Մ. Մինասյանը: