Ստեփանակերտի Լազարյան փողոցում կան մի շարք խնդիրներ, որոնցից առաջնահերթը տեղի բնակիչների համար վիճաբանության առիթ հանդիսացող կոյուղու բացակայությունն է:
Ստեփանակերտի Լազարյան փողոցի կոյուղու հարցը կլուծվի մարտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի (Վիկտորյա Ծատրյան) հետ զրույցում Լազարյան փողոցի բնակչուհի Նաիրա Բաբայանն իր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հույս հայտնել, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա:
Թաղային կոմիտեի նախագահ Էլմիրա Դաբաղյանը նշել է, որ իրավիճակին ծանոթանալու նպատակով փողոց էին այցելել քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ, ովքեր, բռնելով փոխըմբռման ուղին, բնակիչներին խոստացել են մինչև մարտի վերջ կարգավորել խնդիրը:
«Տիգրան Մեծ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Գասպարյանն էլ ասել է, որ մշակվում են նոր նախագծեր, և իրենք շարժվում են ըստ դրանց։
Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կապիտալ շինարարության վարչության բաժնի պետի տեղակալ Միքայել Արզումանյանն իր հերթին վստահեցրել է, որ մարտի վերջին կլուծվեն կոյուղագծի հետ կապված բոլոր խնդիրները: