Artsakhpress

Ռազմական

Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստանի հետ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին:

Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստանի հետ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը

Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստանի հետ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծել է հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը Հայաստան-Վրաստան գործընկերության կարևորագույն բաղադրիչներից է և կարևոր համարել փետրվարի 27-ինր երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը:
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ ուրախ է կրկին այցելել բարեկամ Հայաստան, որի հետ Վրաստանը սերտ բարեկամական հարաբերություններ և ամուր գործընկերություն ունի: Նա գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի հետ համագործակցության, նաև փետրվարի 27-ին կայացած հանդիպման կապակցությամբ և կարևորել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ հայ-վրացական պաշտպանական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրներին և ժողովուրդներին միավորում են պատմամշակութային դարավոր կապերը և քրիստոնեական արժեհամակարգը, որոնք ամուր հենք են բարեկամական համագործակցության խորացման և սերտացման համար:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին՝ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել հակամարտությունների խաղաղ կարգավորման, այդ ուղղությամբ փոխադարձ ջանքերի կարևորության շուրջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիների մոտ Նոր կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել. ԱՀ ԱՆ

Search