Փետրվարի 24-ից մեկնարկել է «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում, որպես պետական աջակցություն, գարնանացան մշակաբույսերի սերմերի (եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղիկ, սոյա, կտավատ, սիսեռ, ոլոռ, կորնգան, առվույտ, ոսպ, սորգո, լոբի) տրամադրման գործընթացը:
Մեկնարկել է գարնանացան մշակաբույսերի սերմերի անհատույց տրամադրման գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ սերմերը տրամադրվում են Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով:
«Տրամադրման համար հիմք կհանդիսանան շրջվարչակազմերի կողմից ներկայացված անվանական ցուցակները: Հողօգտագործողը պարտավոր է հիմնադրամ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և հողի նախացանքային մշակություն իրականացված լինելու մասին տեղեկանքով: Նշեմ նաև, որ աջակցության տրամադրման համար պարտադիր պայման է Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հանդեպ ժամկետանց պարտավորություններ չունենալը»,- մասնավորապես նշել է Վ. Ավետիսյանը: