Artsakhpress

Հասարակական

«Արարիչ» հիմնադրամը կյանքի կոչեց «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի 32-րդ փուլը

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի 32-րդ փուլով այսօր՝ փետրվարի 27-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի 24 ուսանող եռօրյա ճանաչողական այցով մեկնել է Մայր Հայաստան:

«Արարիչ» հիմնադրամը կյանքի կոչեց «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի 32-րդ փուլը

«Արարիչ»  հիմնադրամը կյանքի կոչեց «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի  32-րդ փուլը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ ուսանողների ճանապարհվելը, նրանց հետ հանդիպել է «Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը:

Ներկայացնելով ծրագրի նպատակը և բարի ճանապարհ մաղթելով՝ նա նշել է, որ մշակութային արժեքներին ծանոթանալը և պատմական հայրենիքը ճիշտ գնահատելը կարևոր դեր են կատարում ներկայիս սերնդի ենթագիտակցության ձևավորման գործում:

Կ. Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հերթական խումբը ևս կունենա հագեցած ու հիշարժան առօրյա ու կվերադառնա մեծ տպավորություններով:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 190-ի

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search