Artsakhpress

Հասարակական

2020 թ-ին ի՞նչ ծրագրեր են իրականացվելու կրթության և սպորտի ոլորտներում. պարզաբանում է նախարարը

ԱՀ կրթության, գիտության և սպորտի ոլորտներում 2020 թ-ի պետական քաղաքականությունն ուղղված կլինի կրթական ոլորտներում առկա հիմնախնդիրների լուծմանը, ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը:

2020 թ-ին ի՞նչ ծրագրեր են իրականացվելու կրթության և սպորտի ոլորտներում. պարզաբանում է նախարարը

2020  թ-ին  ի՞նչ   ծրագրեր  են  իրականացվելու  կրթության  և  սպորտի  ոլորտներում.    պարզաբանում  է   նախարարը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Ըստ նախարարի՝ կրթության ոլորտի գերակա խնդիրներից են կրթության համակարգի օպտիմալացումը և կառավարման արդյունավետության բարձրացումը, նախադպրոցական կրթության ցանցի ընդլայնումը և մատչելիության ապահովումը, անկախ բնակության վայրից՝ յուրաքանչյուր երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության, ինչպես նաև խնամքի և հսկողության, առողջության պահպանման ու ամրապնդման համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը:

«2020 թ-ին ծրագրված է բացել նոր մանկապարտեզներ Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի Աստղաշեն, Մարտակերտի շրջանի Թալիշ և Վաղուհաս համայնքներում: Կստեղծվեն նոր նախադպրոցական խմբեր գյուղական մի շարք դպրոցներում: Կշարունակվեն աշխատանքները տարրական, հիմնական և միջնակարգ որակյալ կրթության ապահովման, հանրակրթության բովանդակային փոփոխությունների իրականացման, թիրախային խնդիրների լուծման, նախնական տեխնոլոգիական կրթության և մասնագիտական կողմնորոշման ծրագրերի ընդլայնման, ներառական կրթության զարգացման, ոչ ֆորմալ կրթության խթանման, ուսուցիչների թափուր տեղերը որակյալ մասնագետներով համալրելու ուղղությամբ: Մասնագիտական կրթության ոլորտում այս տարի ավարտին կհասցվի բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, աշխատանքներ կիրականացվեն բարձրագույն կրթության համակարգի կառուցվածքային և կազմակերպաիրավական փոփոխությունների նախապատրաստման, մասնագիտական որակավորումների ճանաչման, ակադեմիական շարժունակության իրավունքի իրացման ուղղությամբ, հանրային քննարկման կդրվի Բարձրագույն կրթության և գիտության մասին ԱՀ օրենքի նախագիծը»,-ավելացրել է նախարարը:

Ն. Աղաբալյանը տեղեկացրել է նաև, որ Բերձոր քաղաքում սեպտեմբերից կսկսի գործել Արցախի Հանրապետության կառավարության և Անուշավան և Օֆիկ Աբրահամյան կրթական հիմնադրամի համատեղ ստեղծած «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան գյուղատնտեսական քոլեջ»-ը, որը նպատակաուղղված է լուծելու գյուղատնտեսության ոլորտը որակյալ մասնագետներով ապահովելու խնդիրը: Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում և Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում կներդրվեն նոր մասնագիտություններ:
«Գիտության ոլորտի այս տարվա գերակա խնդիրներն են՝ գիտության ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգի ձևավորումը, գիտական հետազոտությունների պետական պատվերի ձևավորումը, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված թեմաների խրախուսումը, գիտական արդյունքների ներդրման և առևտրայնացման համակարգի ձևավորումը, գիտատեխնիկական համագործակցության ակտիվացումը և ընդլայնումը»,-ասել է նախարարը:

Խոսելով սպորտի բնագավառի 2020թ-ի գերակա խնդիրների մասին՝ Ն. Աղաբալյանը հավելել է, որ շարունակելու են Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման ծրագրերի իրագործումը, առողջ ապրելակերպի խթանումը, մարզական կառույցների ցանցի ընդլայնումն ու նյութատեխնիկական բազայի համալրումը, օլիմպիական մարզաձևերի զարգացման խրախուսումը, մարզական հերթափոխի պատրաստումը, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում և այլ մրցումներում արցախցի մարզիկների մասնակցության ապահովումը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search