2019 թ-ին գիտության ոլորտում ավարտին են հասցվել պետական ֆինանսավորմամբ իրականացված 5 թեմաներ:
2019թ-ի գիտական մրցույթի արդյունքներով հաստատվել և ֆինանսավորման են ներկայացվել վեց գիտական թեմաներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նա նշել է, որ Արցախի Գիտական կենտրոնի կողմից հայտարարված 2019 թվականի գիտական մրցույթի արդյունքներով հաստատվել և ֆինանսավորման են ներկայացվել ևս վեց գիտական թեմաներ:
«Ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով փոփոխություններ են կատարվել պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական թեմատիկ հետազոտությունների մրցույթի անցկացման կարգում»,-ավելացրել է նախարարը: