2019 թ-ին շարունակվել են աշխատանքները դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համալրման ուղղությամբ:
Հանրապետության մի շարք դպրոցներ համալրվել են մանկավարժական կադրերով. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նրա խոսքով՝ 2019 թ-ին Հադրութի, Մարտակերտի, Քաշաթաղի շրջանների դպրոցներ են ուղեգրվել 10 ուսուցիչներ՝ ԱՀ կառավարության 2009 թ-ի որոշմամբ հաստատված ուղեգրման արտոնյալ կարգով:
«Մրցութային կարգով համալրումից բացի, կրթության համակարգում նոր սերնդի ուսուցիչների ներգրավման և նոր որակի կրթության ապահովման նպատակով «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությամբ շարունակվել է Արցախի հանրակրթական դպրոցների ուսուցիչների թափուր տեղերի համալրումը: 2019թ. աշխատանքի են ընդունվել 18 ուսուցիչներ, ովքեր ակտիվ ներգրավվել են նաև համայնքների զարգացման ծրագրերին»,-նշել է Ն. Աղաբալյանը: