Անցած տարի կրթության պետական տեսչության կողմից համակողմանի տեսչավորման են ենթարկվել 35 կրթական հաստատություններ, այդ թվում՝ միջնակարգ դպրոցներ՝ 21, հիմնական դպրոցներ՝ 8, մասնաճյուղեր՝ 6, ի սկ հանրապետության մի շարք դպրոցներում իրականացվել են թեմատիկ առարկայական ստուգումներ և մեթոդական օգնության կազմակերպում, Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներում՝ նաև ստուգայցեր:
Կրթության պետական տեսչության կողմից համակողմանի տեսչավորման են ենթարկվել 35 կրթական հաստատություններ. Նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նախարարի խոսքով՝ ուշադրության կենտրոնում են եղել համընդհանուր ներառական կրթության խնդիրները:
«Մասնավորապես, հանրապետության մի շարք դպրոցներում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ մասնագիտական խմբի աշխատանքների համար, ինչպես նաև ձեռք են բերվել դիդակտիկ նյութեր ու պարագաներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար: Գնահատման և թեստավորման կենտրոնի կրթական կարիքի գնահատման բաժնի կողմից գնահատվել են 200-ից ավել երեխաներ: Իրականացվել է նաև մանկավարժահոգեբանական աջակցության դրամաշնորհային ծրագիր՝ «Ելարան» կազմակերպության միջոցով»,-տեղեկացրել է նախարարը: