2019 թվականի մարտի 25-30-ը Երևանի «Քվանտ» վարժարանի և ԱրՊՀ հետ համագործակցությամբ իրականացվել է հանրապետության տարբեր շրջանների հանրակրթական դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է 44 ուսուցիչ:
Հանրապետության մի շարք դպրոցների ուսուցիչներ մասնակցել են վերապատրաստման դասընթացների. Նարինե Աղաբալյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նա նշել է, որ մասնագիտական գիտելիքների խորացման նպատակով կազմակերպվել են դասընթացներ՝ Մարտունու, Մարտակերտի, Քաշաթաղի և Ասկերանի շրջանների դպրոցների օպերատոր-տեխնիկների համար: Վերապատրաստվել են շրջանների հանրակրթական դպրոցների ինֆորմատիկայի 77 ուսուցիչներ և օպերատոր-տեխնիկներ: «Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում ԿԳՍ նախարարության նախաձեռնությամբ և «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի համատեղ ուժերով անցկացվել է «Սահմանելով կրթության նոր տեսլականը» խորագրով կրթական ֆորումը, որը նպատակաուղղված է եղել հանրային և փորձագիտական քննարկումների հարթակի ստեղծման միջոցով Արցախի Հանրապետությունում կրթության նոր քաղաքականության և ռազմավարական ծրագրի մշակմանն ու իրագործմանը: Ֆորումին մասնակցել են կամավորության սկզբունքով նախապես հայտագրված շուրջ 150 մանկավարժներ, տնօրեններ, ոլորտի պատասխանատուներ: Արցախում կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով նոյեմբերի 6-10-ը հանրապետության 100-ից ավելի ուսուցիչների, ԳԹԿ մասնագետների համար կազմակերպվել է 5-օրյա դասընթաց «Թեստային ձևերի կիրառումը նոր կրթական և ատեստավորման տեխնոլոգիաներում» թեմայով, որը վարել է ծնունդով արցախցի՝ ռուսաստանաբնակ հայտնի թեստաբան, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վադիմ Ավանեսովը: ՀՀ շախմատի ակադեմիայի կողմից վերապատրաստվել և ատեստավորվել են «շախմատ» առարկայի 110 ուսուցիչներ: 48 աշակերտ ՀՀ-ում կայացած օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքում արժանացել է դիպլոմների և գովասանագրերի, ևս 83-ը՝ «Կենգուրու» մաթեմատիկական տրամաբանական խաղ-մրցույթի հատուկ մրցանակի, իսկ 40-ը՝ ճանաչվել լավագույն»,-մանրամասնել է նախարարը: