Artsakhpress

Միջազգային

Վրաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է 10 մարդ, նրանցից 4-ը` Ադրբեջանի քաղաքացի

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով` Վրաստանում ներկայում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգ չկա, ինչից հետևում է, որ չկա նաև համաճարակի բռնկման վտանգ:

Վրաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է 10 մարդ, նրանցից 4-ը` Ադրբեջանի քաղաքացի

Վրաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է 10 մարդ, նրանցից 4-ը` Ադրբեջանի քաղաքացի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին տեղեկացնում է Tert.am:
«Ես հաստատում եմ, որ միջգերատեսչական խորհուրդն ուղղորդված աշխատում է հունվարի 28-ից, և իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր գործակալություններին, որոնք աշխատում են մեզ հետ: Վարակման առաջին դեպքի ժամանակին հայտնաբերումը հնարավորություն տվեց դադարեցնել այդ մարդու հետագա շփումներն ու տեղափոխել նրան Ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասել է նախարարը:
Նախարարի խոսքով` ներկա դրությամբ կորոնավիրուսի կասկածով 10 մարդ է հոսպիտալացվել: 10 հոսպիտալացվածներից 5-ն Իտալիայից են եկել Վրաստան, նրանցից 1-ն Իտալիայի քաղաքացի է, 4-ը` Վրաստանի: 5 հոսպիտալացված էլ կա Իրանից, նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, 4-ը` Ադրբեջանի:
Փետրվարի 26-ին Վրաստանում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 190-ի

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search