Artsakhpress

Միջազգային

Պուտինը պատմել է, որ իրեն առաջարկվել է նմանակի օգտագործել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ անվտանգության նկատառումներով նմանակի ներգրավելու գաղափարը ծագել է 2000-ականների սկզբին, բայց նա հրաժարվել է:

Պուտինը պատմել է, որ իրեն առաջարկվել է նմանակի օգտագործել

Պուտինը պատմել է, որ իրեն առաջարկվել է նմանակի օգտագործել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Նախագահն այս մասին ասել է «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի համար ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, հայտնում է News.am-ը:
«[Գաղափարը] ծագել է, բայց ես հրաժարվել եմ նմանակից,- նշել է նա:- Դա ահաբեկչության դեմ պայքարի ամենադժվար ժամանակներն էին»: Ըստ նրա, 2000-ականների սկզբին եղել են առաջարկներ, որպեսզի նմանակը փոխարինի Ռուսաստանի ղեկավարին այն միջոցառումների ժամանակ, որտեղ պետության ղեկավարին կարող է վտանգ սպառնալ: 
Հարցը, արդյոք Պուտինը նմանակ ունի, քաղաքացիների շրջանում հետաքրքություն էր առաջացնում դեռ 20 տարի առաջ: Այդպես, 2001 թվականի դեկտեմբերի 24-ին «ՕՌՏ» եւ «ՌՏՌ» հեռուստաալիքների ուղիղ եթերում Վլադիմիր Պուտինին այս մասին հարց էր ուղղել Կոստրոմայի շրջանի բնակչուհին: Կինը ենթադրել էր, որ նմանակը կարող էր օգնել նախագահին հասցնել բազմաթիվ հանդիպումներ անցկացնել, այդ թվում` ամենաբարձր մակարդակով: Այդ ժամանակ ՌԴ նախագահը պատասխանել էր, որ ինքը նմանակ չունի: Նմանատիպ մեկ այլ դեպք տեղի էր ունեցել Սոչիում 2009-ի օգոստոսին, երբ Պուտինը եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը աշխատանքային հանդիպումից հետո որոշել էին զբոսնել զբոսայգում: Տեսնելով նրանց` մի կին ենթադրել էր, որ զբոսնում են ոչ թե ՌԴ նախագահը եւ վարչապետը, այլ նրանց նմանակները: «Ոչ, նմանակները չենք, միանգամայն իսկական ենք»,- ժպտալով պատասխանել էր Մեդվեդեւը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Զինծառայող է մահացել

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Search