Artsakhpress

Միջազգային

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը Թբիլիսիի փոխարեն կանցկացվի Ստրասբուրգում` բողոքի ցույցերից խուսափելու համար

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստն այս տարվա մայիսին կանցկացվի ոչ թե Թբիլիսիում, ինչպես նախապես ծրագրված էր, այլ Ստրասբուրգում:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը Թբիլիսիի փոխարեն կանցկացվի Ստրասբուրգում` բողոքի ցույցերից խուսափելու համար

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը Թբիլիսիի փոխարեն կանցկացվի Ստրասբուրգում` բողոքի ցույցերից խուսափելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը`հղում անելով Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիին:
«Ես հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի ղեկավարության հետ, հասել ենք բացարձակ փոխըմբռնման նախարարների նիստը Ստրասբուրգում անցկացնելու հարցում: Մենք գործել ենք կազմակերպության կանոնների շրջանակում և մեր պետության և օրենսդրության շահերից ելնելով, քանի որ ոչ մի ուժ չպետք է հնարավորություն ունենա ապակայունացում մտցնելու երկրում և օգտագործելու դա տարբեր քաղաքական շահերի համար»,-հայտարարել է Զալկալիանին:
Փետրվարի սկզբին Վրաստանի արտգործնախարարը հերքել էր լուրն այն մասին, որ Վրաստանի իշխանությունները կարող են դիմել Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը` նիստը Թբիլիսիից Ստրասբուրգ տեղափոխելու համար:
Թբիլիսիում մայիսի 14-15-ը պետք է տեղի ունենար Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպումը: Նման հանդիպումներում ռուսական պատվիրակությունը սովորաբար գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վրաստանում կոչեր էին հնչել Ռուսաստանի արտգործնախարարին երկիր չթողնելու վերաբերյալ, քանի որ, ըստ Վրաստանի օրենսդրության, բոլոր այն անձանց, ովքեր առանց Վրաստանի համաձայնության Ռուսաստանի կողմից մտել են Աբխազիա կամ Հարավային Օսիա, արգելվում է Վրաստան մուտք գործել:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search