Artsakhpress

Միջազգային

Նորվեգիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

Նորվեգիայի հյուսիսում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել:

Նորվեգիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

Նորվեգիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Հանրային առողջապահության նորվեգական ինստիտուտին, փոխանցում է tert.am-ը:
Ինստիտուտի ներկայացուցիչները կոչ են արել չծայրահեղացնել իրավիճակը և բացատրել են, որ այն մարդը, որի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել, իրեն լավ է զգում, սակայն շարունակում է մնալ տնային կարանտինի պայմաններում: Վարակվածի սեռն ու տարիքը չի նշվում:
«Այսօր (փետրվարի 26-ին) անցկացված թեստը թույլ դրական արդյունք է ցույց տալիս, նախորդ անալիզի պատասխանը բացասական էր եղել: Թեստի պատասխանը կորոնավիրուսի հետքեր է ցույց տալիս»,- տեղեկացրել է Հանրային առողջապահության նորվեգական ինստիտուտի ինֆեկցիոն պաշտպանության և արտակարգ իրավիճակներին պատրաստության բաժնի ղեկավար Լինե Վոլդը:
Ինստիտուտի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Նորվեգիայի բնակիչներից ընդհանուր առմամբ վերցվել է շուրջ 100 անալիզ, որոնցից միայն մեկն է դրական արդյունք ցույց տվել: Իտալիայի հյուսիսից Նորվեգիա վերադարձած 5 անձինք նույնպես անալիզներ են հանձնել և սպասում են պատասխաններին, նրանք գտնվում են կարանտինում:
Վերջին տվյալներով`  Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search