Artsakhpress

Մշակույթ

«Եվրատեսիլ 2020»-ը կարող է չեղարկվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը կարող է չեղարկվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Եվրատեսիլ 2020»-ը կարող է չեղարկվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով

«Եվրատեսիլ 2020»-ը կարող է չեղարկվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է AD պարբերականի հոլանդացի վիրուսաբան Աբ Օստերհաուն, փոխանցում է tert.am-ը:
«Պետք է հաշվի առնել այն փաստը, որ մրցույթը կարող է չկայանալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ վիճակում կգտնվի կորոնավիրուսի համաճարակը «Եվրատեսիլից» անմիջապես առաջ: Թեև մենք կարող ենք հաղթել վիրուսին, ինչպես 2013 թվականին եղավ SARS-ի դեպքում»,- հայտարարել է նա:
Եվրոպական հեռարձակողների միությունում նշել են, որ համաճարակի պայմաններում դիտարկվում են մրցույթի անցկացման կարգի սահմանափակումների մի շարք տարբերակներ:
«Հնարավոր է, որ սահմանափակումներ մտցվեն շոուի այցելուների թվի առումով, կամ այն տեղի կունենա դատարկ բեմահարթակում, կամ առանձին հեռուստատեսային ստուդիայում: Ամեն դեպքում պետք չէ վաղաժամ խոսել «Եվրատեսիլ 2020»-ի անցկացման հետ կապված հնարավոր խնդիրների մասին: Եվրոպական հեռարձակողների միության կազմակերպիչներն ու ներկայացուցիչները ուշադիր հետևում են կորոնավիրուսի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Եվրատեսիլը 2020»-ը կլինի 65-րդը Եվրատեսիլ երգի մրցույթում: Մրցույթը տեղի է ունենալու Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում: Սա կլինի հինգերորդ անգամ, երբ մրցույթը կանցկացվի Նիդեռլանդներում: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search