Artsakhpress

Քաղաքական

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը քարոզարշավը սկսել է յուրահատուկ նախաձեռնությամբ

Այսօր՝ փետրվարի 26-ին, ԱՀ-ում պաշտոնական մեկնարկել է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզարշավը:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը քարոզարշավը սկսել է յուրահատուկ նախաձեռնությամբ

«Ազատ    հայրենիք-ՔՄԴ»  դաշինքը     քարոզարշավը  սկսել է  յուրահատուկ  նախաձեռնությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    Արցախի  ամենամեծ  քաղաքական  ուժը՝   «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը    քարոզարշավը  սկսել է   յուրովի՝   հանդուրժողականության   կոչ   հղելով  բոլոր  քաղաքական  ուժերին:
 
Նրանք  կազմակերպել  են  երթ   դեպի  Ստեփանակերտի   Աստվածամոր  Սուրբ  հովանի  Մայր  տաճար, որի  բակում    քաղաքական  ուժի   առաջնորդ,  ԱՀ  նախկին     վարչապետ  Արայիկ  Հարությունյանը  հազարավոր  կուսակիցների, համակիրների    առջև    հանդես  է  եկել   կոչով, որտեղ  մասնավորապես  ասվել  է. «Մեր     առաջին  հանդիպման    խորհուրդն  այլ  է: Մեր    հանդիպումը   կարող  էր  լինել  առաջնագծին   մոտիկ: Բայց  մի՞թե    ամբողջ  Արցախն  ինքն  առաջնագիծ   չէ:   Փոխարենը   որոշեցինք  Աստծո  տուն  գալ, գալ՝   խոնարհվելու: Այո, խոնարհվելու  և  հիշելու, որ  ինչ   խոստումներ  էլ  վաղը՝   նախընտրական   հանդիպումների     ժամանակ,  տանք, ինչ  հավակնոտ   ծրագրեր  էլ  ներկայացնենք, մենք  ընդամենը  մահկանացուներ  ենք  և  ունենք  միանգամայն  բնական   ձգտում՝   մեր  զավակներին  թողնել  ավելի  ապահով, ավելի   հզոր, ավելի  զարգացած  հայրենիք: Սա  է  այն   ձգտումը, որը   բոլորիս  այսօր   կողք  կողքի  է  հավաքել, դարձրել  մի  բռունցք: Անգամ  շատ   ցանկալի   իշխանությանը   պետք  է    հասնել  մի   ճանապարհով, որը   հիշելով՝   վաղը   չենք   ամաչի:  Օրինակելի, մրցակցային   ու  ազնիվ    ընտրություններ   անցկացնելը   բոլորիս   շահերից  է   բխում  և  ամենից  առաջ՝    մեր  երիտասարդ   պետության   շահերից»: 
 
Նա իր  խոսքում  ընդգծել է, որ  «Ազատ  հայրենիք»-ը   լոկ  Արցախին  ծառայելու    պատրաստակամություն  հայտնող  քաղաքական   ուժերից  է  և   առաջիկա   շաբաթների  ընթացքում  ժողովրդին  ներկայացնելու  է  ավելի  լավ   ապագա, ավելի  զարգացած, ավելի   ուժեղ  ու  ամուր  երկիր  ունենալու  իր   ծրագիրը:
 
«Մեր   ծրագրերը  տարբեր  են, ընդհանուրն  Արցախը   հզորացնելու   ցանկությունն  է: Առաջարկում  եմ  քարոզարշավի  անգամ ամենաակտիվ       շրջանում  չմոռանանք  այդ  ընդհանուր   նպատակը: Իմ  կոչն  եմ  ուղղում   ընտրարշավի  բոլոր  մասնակիցներին՝  լինել   հարգալից   իրար   նկատմամբ: Անկախ   նրանից, թե   ընտրություններում  ով  ինչ   հաջողության  է  հասնելու, բոլորս  էլ   շարունակելու     ենք  ապրել  Արցախում  և,   անհրաժեշտության   դեպքում,   կողք-  կողքի  կռվելու  ենք   նույն  խրամատում:  Պետք  է  քաղաքական  դիսկուսները  դիտարկել   բացառապես   գաղափարական-մրցակցային   դաշտում:  Ընտրությունները    համարում  ենք  Արցախը  ևս   մեկ  աստիճանով   բարձրացնելու    հնարավորություն: Այս  շրջանից  մեր  հայրենիքը   պետք  է դուրս  գա   ավելի  ուժեղ,  միասնական, քան  այսօր  է:  Ժողովրդավարությունն  Արցախում   այլընտրանք   չունի: Սա  պետք  է  գիտակցի  քաղաքական    ուժերից     յուրաքանչյուրը»,- ավելացրել է     Ա. Հարությունյանը՝  խոսքը   եզրափակելով հետևյալ  նախադասությամբ. «Կեցցե´մեր  ժողովուրդը, որ  ապրելու  է  ավելի  բարեկեցիկ  և  բարգավաճ   երկրում»:
 
Ելույթից  հետո  նախաձեռնության  մասնակիցները   երկինք  են  բաց  թողել   ճերմակաթույր  աղավնիներ՝  ի  նշան   հավերժող  խաղաղության  և  հանդուրժողականության: Դրան  հաջորդել  է  մոմավառությունը:
 
Ի  դեպ,  այսօր  նույն   ժամին   հանրապետության   գրեթե  բոլոր  քաղաքներում    «Ազատ հայրենիք-ՔՄԴ»     քաղաքական  ուժի  նախաձեռնությամբ  կազմակերպվել է  նման  ակցիա:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search