Artsakhpress

Վերլուծական

Էրդողանը փորձում է Ադրբեջանի միջոցով ճնշում գործադրել ռուսների վրա. Ռուբեն Սաֆրաստյան

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` հրապարակային հայտարարություններն արդեն վկայում են, որ ռուս-թուրքական հարաբերություններն այս պահին շատ լարված են և գնալով դրանք էլ ավելի են ուժգնանում:

Էրդողանը փորձում է Ադրբեջանի միջոցով ճնշում գործադրել ռուսների վրա. Ռուբեն Սաֆրաստյան

Էրդողանը փորձում է Ադրբեջանի միջոցով ճնշում գործադրել ռուսների վրա. Ռուբեն Սաֆրաստյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նա Tert.am-ի զրույցում նշել է, որ դեռևս նախանշան չկա, որ լարվածությունը կթուլանա:
«Բանն այն է, որ սիրիական ուժերը, իրականացնելով իրենց օրինական իրավունքը, իրեն տարածքները փորձում են ազատագրել այնտեղ գոյություն ունեցող տարբեր ծայրահեղական, ահաբեկչական, ջիհադիստական խմբավորումներից: Իսկ վերջիններիս սատարում է Թուրքիան: Սիրիական ուժերն էլ ստանում են Ռուսաստանի աջակցությունը. վերջիններիս օգնությամբ սիրիացիներն ազատագրում են իրենց տարածքները: Սա է պատճառը, որ թուրքերը շարունակում են պնդել, որ իրենք իրավունք ունեն այնտեղ իրենց զորքերը ևս ունենալու, զորքեր տեղակայելու»,- ասաց նա:
Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ այս անգամ ռուսները կարծես՝ չեն ցանկանում տեղի տալ, շարունակելու են աջակցել Սիրիային, որ ազատագրի իր տարածքները թուրք «օկուպանտներից»:
«Այստեղ խնդիրը նաև հետևյալն է. սիրիական զորքն առաջ գնալով` շրջապատել են թուրքական յոթ պահակակետեր: Դա կաշկանդում է թուրքական զորքին, որովհետև վախենում են, որ սիրիական զորքը կոչնչացնի դա»,- ասաց նա:
Ռուս-թուրքական  առճակատումը նկատելի է նաև այլ կետերում.
Ռուբեն Սաֆրաստյանի նկատառմամբ` Լիբիայի հարցում ևս Ռուսաստանն ու Թուրքիան հայտնվել են հակադիր բևեռներում: «Այստեղ էլ լարվածությունը գնալով կուժեղանա: Դեռ նոր է այնտեղ ամեն ինչ սկսվում: Ներգրավված են ոչ միայն ռուսներն ու թուրքերը, այլև` եվրոպական մի շարք երկրներ»,- ասաց նա և հավելեց ևս մեկ լարվածության օջախ, որը Թուրքիայի պատճառով է ստեղծվել: «Լարվածության աղբյուր են Միջերկրական ծովի արևելյան ափերում թուրքական գործողությունները. այստեղ  գտնվել են մեծ նավթային պաշարներ, և իր ջրային տարածքներից այն կողմ, Թուրքիան հավակնություններ ունի: Դա դուր չի գալիս և' Եգիպտոսին, և' Կիպրոսին, և' Հունաստանին, և' Իսրայելին»,-ասաց Սաֆրաստյանը:
Նա համաձայնեց, որ հայաստանյան իրականությունն առավել զգայուն է ռուս-թուրքական առճակատման պարագայում: «Մեր աչքի առջև ոչ շատ հեռավոր անցյալն է` 1920-21թթ., երբ Քեմալական Թուրքիան և Բոլշևիկյան Ռուսաստանը եկան համաձայնության և վերջ տվեցին մեր անկախ պետականությանը»,- ասաց նա:
Այսօրվա ռուս-թուրքական լարվածությունը՝ ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, ևս բավականին լուրջ է, երկու կողմերը հակադիր ստրատեգիական հեռանկար ունեն:
«Բայց նրանք հույս ունեն, որ մարտի 5-ի Էրդողան-Պուտին հանդիպմանը որոշակի համաձայնության կգան: Հնարավոր կլինի իրավիճակը մեղմել»,- ասաց նա և նշեց, որ ինքն անձամբ չի տեսնում նման հնարավորություն:
Այս օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու և այնտեղ արած հայտարարություններն էլ, ըստ թուրքագետի, կարելի է դիտարկել ռուս-թուրքական առճակատման համատեքստում:
«Հաշվի առնելով Էրդողանի պոպուլիստական հայտարարություններն այն մասին, որ Արցախի հիմնախնդիրը նաև իրենցն է՝ կարելի է եզրակացնել, որ փորձում են այդպես նաև Ռուսաստանի վրա ճնշում գործադրել: Էրդողանը փորձում է Ռուսաստանին ցույց տալ, որ իրենք ունեն իրենց դաշնակիցը Հարավային Կովկասում, որն Ադրբեջանն է և կարող են Ադրբեջանի միջոցով ճնշում գործադրել ռուսների վրա»,- ասաց նա` նշելով, որ այս հարցում Թուրքիան չի կարող Ռուսաստանի վրա ճնշում գործադրել, առավել լուրջ գործարքներ կան (Ս -400-ների առքուվաճառք, ատոմակայանի կառուցում, Թուրքական հոսք), որոնցով ճնշումն առավել իրական կդառնա:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, որքան էլ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեն, «կարմիր գծերը» չեն հատվի: «Երկու կողմերը կխուսափեն անմիջական զինված բախումներից»,- ասաց նա:
Սաֆրաստյանի կարծիքով, սակայն ինչ-որ մի բան այս պահի առճակատման արդյունքում «զոհասեղանին» կդրվի: «Թուրքիան ստիպված կլինի Իդլիբի նահանգը լքել, բայց նա կպահանջի և կստանա հնարավորություն սահմանամերձ շրջաններում ռուսների հետ զինված պահակակետեր ստեղծելու` իբրև թե այնտեղ փախստականներին տեղակայելու համար: Դա հնարավորություն կտա Թուրքիային, մի կողմից, դեմքը պահել, մյուս կողմից` ամբողջ սահմանի երկայնքով, իրավունք կստանա ռուսների հետ միասին տեղակայվելու: Դա հետագայում թույլ կտա ազդեցություն ունենալ Սիրիայում տեղի ունեցող գործընթացների վրա: Բայց այս համաձայնությունը ժամանակ է պահանջելու»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, թե արդյոք Հայաստանը դիտարկում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և իր համար հետևություններ անում՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց. «Շատ կարևոր է մեզ համար ուշիուշով հետևել, ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին: Դրանք իրար հետ փոխկապակցված են: Թուրքիան այն պետությունն է, որը փորձում է Հարավային Կովկասը և Մերձավոր Արևելքը իր գործողությունների փորձադաշտ դարձնել»:
Ըստ tert.am-ի զրուցակցի՝ Ռուսաստանն ակտիվանալով Մերձավոր Արևելքում՝ Հարավային Կովկասն էլ դեռևս պահում է իր հետաքրքրությունների ոլորտում:
«Մենք էլ, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, գտնվում ենք Ռուսաստանի ազդեցության այդ ոլորտում: Այնպես որ, բոլոր այդ զարգացումները, որոնց մասին խոսեցինք, կապված են նաև մեզ հետ»,- ասաց նա:
Տարածաշրջանում անվտանգային միջավայրի լարվածության մեծացումը Հայաստանին, ըստ թուրքագետի, պետք է զգոն պահի: «Մենք այս իրավիճակում մի հանգամանք պետք է դիտարկենք, գոնե տեսականորեն: Դա վերաբերում է «Հայկական հարց»-ին. Մերձավոր Արևելքի այս զարգացումները մեզ տանում են դեպի մի այնպիսի իրադրություն, որը կարելի է համեմատել Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության հետ: Այս նոր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում մեծ տերությունների համար անհրաժեշտություն կառաջանա ինչ-որ նոր ստատուս քվո ստեղծել: Իսկ դա նշանակում է` ուզած թե չուզած վերադառնալ Սայքս-Պիկոյի (կնքված 1916 թվական) համաձայնագրին և Սևրի պայմանագրին (1920):  Այստեղ է, որ մեծ տերությունները ակամա մեզ հետ կառնչվեն, և մենք պետք է պատրաստ լինենք դրան, որ կարողանանք մեր ձայնն այդ պայմաններում լսեցնել»,- ասաց նա:
Մերձավոր Արևելքը, ըստ նրա, անխուսափելիորեն շարժվում է նաև դեպի քրդական պետության ստեղծում: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` դրան էլ Հայաստանը պետք է հետևի: «Ինչ-որ մի տարածքում այն ստեղծվելու է, և քրդական պետության մասին խոսք՝ միայն Սևրի պայմանագրում կա: Այս պարագայում էլ, երբ պահը գա, նորից ուզած, թե չուզած բացվելու են «հին գզրոցներ» և Սևրի պայմանագրին անդրադառնան»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search