Artsakhpress

Քաղաքական

Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ուժի և հարկադրանքի կիրառման սպառնալիքին․ Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին։

Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ուժի և հարկադրանքի կիրառման սպառնալիքին․ Զոհրաբ Մնացականյանի ելույթը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Զոհրաբ Մնացականյանի ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև․

«Շնորհակալություն տիկին նախագահող,
Շատ ուրախ եմ վերստին հանդես գալ Մարդու իրավունքների խորհրդում՝ այս անգամ ներկայացնելով մի երկիր, որն այժմ հանդիսանում է այս հարգարժան մարմնի լիիրավ անդամ։
ՄԱԿ-ի 75-ամյակին ընդառաջ մենք խորապես հավատացած ենք, որ վերջինիս առաքելությունը պետք է վերընդգծվի և ամրապնդվի։ ՄԱԿ երեք հիմնասյուները կարևոր են և սատարում են միմյանց։ Մենք ընդգծում ենք մարդու իրավունքների կենտրոնական դերակատարությունը, որն ազատության և քաղաքացիական անսահմանափակ մասնակցության արժեքները հարգող յուրաքանչյուր հասարակությունում կարող է վեր  հանել մարդկային տաղանդը և կարողությունը՝ ի շահ անհատի և ընդհանուր բարիքի։ Մենք նաև կիսում ենք գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մտահոգությունը, որ մարդու իրավունքները վտանգված են: Անդրադառնալով գլոբալ մակարդակով նրա կողմից հնչեցված սթափվելու կոչին՝ Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում գլխավոր քարտուղարի Գործողությունների կոչին և սահմանված յոթ նպատակային ոլորտներին:
Տիկին նախագահող,
Մեր՝ Մարդու իրավունքների խորհրդին անդամակցելն ուղեկցվում է 2018թ․ ապրիլ-մայիս ամիսների ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի կողմից արձանագրած կարևոր առաջընթացով։ Մեր բարեփոխումները լայնածավալ են, դրանք հիմնված են հայ ժողովրդի անսասան աջակցության, լայն մանդատի և կառավարության քաղաքական ամուր կամքի վրա` շոշափելի արդյունքներով առաջ մղելու ժողովրդավարական վերափոխումները հանուն բարեփոխումների հիմնական շահառուի՝ ՀՀ քաղաքացու: Մեր բարեփոխումները տարածվում են  բոլոր այն ոլորտների վրա, որոնք կոչված են ապահովելու ազնիվ և կայուն հաստատությունների կենսագործունեությունը և նպատակ ունեն պահպանելու ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները: Իրապես անկախ և անաչառ դատաիրավական համակարգի ձևավորումը մեր ներկա բարեփոխումների օրակարգի առանցքն է: Ապրիլի 5-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն կոչված է ՀՀ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ դատաիրավական համակարգի բարեփոխումանը։
Հայաստանի առաջընթացը պատշաճ կերպով արտացոլվել է մի շարք միջազգային վարկանիշներում և ցուցանիշներում: Ըստ «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի սահմանման ինդեքսի՝ 2019թ․ Հայաստանը բարելավել է իր վարկանիշը 28 կետով: Լրագրողներ առանց սահմանների «Համաշխարհային մամուլի ազատության» ինդեքսում Հայաստանը ընդամենը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 19 կետով: Անցյալ տարի Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց համացանցի ազատության ոլորտում և դասվել լավագույն ցուցանիշն ունեցող 10 ազատ երկրների շարքում:
Հայաստանի ՄԻԽ-ին միանալը համընկել է ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի երրորդ փուլի հետ, որը մենք ներկայացրինք այս հունվարին: Մենք երախտապարտ ենք և մեզ համար ոգևորիչ է Հայաստանի՝ բարեփոխումների իրականցմանն ուղղված ջանքերի լայն ճանաչումը, ինչն արտահայտվեց ՄԱԿ համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի ժամանակ հնչեցված բազմաթիվ ելույթներում: Ցանկանում եմ նաև ընդգծել մարդու իրավունքների հանդեպ ազգային մակարդակում պատասխանատվության ստանձնման կարևորությունը, քանի որ մենք առաջին հերթին պատասխանատու ենք մեր ժողովրդի առջև: Իհարկե, մենք ՄԱԿ համընդհանուր պարբերական դիտարկման  գործընթացը հանիսանում է Մարդու իրավունքների խորհրդի «գոհարը» և ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր միջոցները վերջինիս հետագա ամրապնդման համար:
Հայաստանի վերափոխումը հաստատապես հիմնված է կանանց և երիտասարդության ուժեղ ներգրավվածության և ակտիվ քաղաքական մասնակցության վրա: Սա նաև կարևոր մեկնակետ է մեր միջազգային համագործակցության համար: Ներկայումս Հայաստանը նախագահում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանները: Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել կանանց դերի բարձրացման հարցուշ միջազգային կոնսենսուսի ձեռքբերման ուղղությամբ:
Մարդու իրավունքների խորհուրդը եղել և մնում է ՄԱԿ-ի շրջանակներում կարևորագույն հարթակ՝ զանգվածային վայրագությունների ու ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային կարողությունների ամրապնդման համար, մի ոլորտ, որտեղ Հայաստանը երկար տարիներ հանդիսանում է առաջամարտիկ: Մենք մտադիր ենք Խորհրդի այս նիստի ներկայացնել «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի նոր նախագիծ: Մենք ակնկալում ենք անդամ պետությունների և այլ շահառուների հետ բաց, ներառական և կառուցողական խորհրդակցություններ:  Համոզված ենք, որ այս Խորհուրդը, դրա հատուկ ընթացակարգերը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդատուի գրասենյակը պետք է շարունակեն մարդու իրավունքների, ցեղասպանության և զանգվածային վայրագությունների զանգվածային խախտումների կանխարգելումը խթանելու և ամրապնդելու գործում իրենց առաջնային դերակատարությունը:
Տիկին նախագահող,
Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ուժի և հարկադրանքի կիրառման սպառնալիքին: Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների հետևողական խոչընդոտումը, Արցախի ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունը, խտրականությունը և բացահայտ ագրեսիան հանդիսանում են հակամարտության սկզբնապատճառը: Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ քաղաքներում ու գյուղերում հայկական փոքրամասնության հանդեպ սանձազերծված ջարդերը, էթնիկ զտումները և բռնագաղթը, 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմն ու ագրեսիան, հային սպանելու համար դատապարտված մարդասպանների հերոսացումը վկայում են Ադրբեջանի հետևողական ագրեսիվ քաղաքականության մասին: Դրանք հանդիսանում են գոյապահպանական ֆիզիկական անվտանգության սպառնալիք Արցախի ժողովրդի համար: Այս սպառնալիքի մասին մեզ հիշեցվել է Լեռնային Ղարաբաղի դեմ 2016թ. ապրիլին վերսկսված ագրեսիայի փորձով:
Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն ճանաչված մանդատի ձևաչափի շրջանակներում և Հայաստանն ընդգծում է Արցախի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը: Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը, ազատորեն հետամուտ լինելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա է խաղաղ կարգավորման առանցքը: Հայաստանը նաև ընդգծում է ատելությունը և անհանդուրժողականությունը բացառելու և մարդկանց միջև շփումներ խթանելուն ուղղված լուրջ ջանքեր ներդնելու կարևորությունը: Հավասարապես, խստորեն բացառվում է ուժի սպառնալիքը: Հայաստանն ու Արցախը հանձնառու են աշխատելու 2019թ.-ին գրանցած համեստ արդյունքների վրա:
Հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար մարդու իրավունքների լիարժեք իրացմանը նպաստելն ու աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ միջազգային հանրության համար: Մարդու իրավունքները և այդ իրավունքները իրացնողները չեն կարող դիտարկվել որպես խնդիր: Նրանք են լուծումը: Ցանկանում եմ մեջբերել ՄԱԿ գլխավոր քարտուղարի երեկվա հզոր ուղերձը. «Մարդու իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր միջոց օգնում է նվազեցնել լարվածությունը, ապահովել կայուն զարգացում և պահպանել խաղաղություն»: Մարտի 31-ին Արցախի ժողովուրդը քվեարկելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ իրացնելով իր՝ ժողովրդավարական ձևով կյանքը կազմակերպելու լեգիտիմ իրավունքը: Պատերազմի, պաշարման և ագրեսիայի միջով անցած, ինչպես նաև մինչ օրս պատերազմի սպառնալիքի առերեսվող Արցախի ու Արցախի ժողովրդի հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության համար ձևավորելու ամուր ժողովրդավարական հասարակություն և կառույցներ արժանի է լիակատար միջազգային աջակցության։ Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է հարգվեն, պաշտպանվեն և խթանվեն՝ առանց որևէ տարբերակման, ներառյալ «ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակի»:
Եզրափակելով խոսքս, տիկին նախագահող՝ ընդգծեմ, որ Հայաստանը վերահաստատում իր աներկբա հանձնառությունը և աջակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմին, որն հանդիսանում է միջազգային համագործակցության էական հարթակ: Միևնույն ժամանակ, առաջնային պատասխանատվությունը կրողները հենց անդամ պետություններն են: Եվ այս հիմքի վրա է հասցեագրվում և փորձարկվում մարդու իրավունքների համակարգի արդյունավետությունը:
Շնորհակալույթուն»։

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search