Artsakhpress

Քաղաքական

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում գրանցել է մարտի 31-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած նախագահի թեկնածուների և կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն ասել է, որ դեռևս փետրվարի 15-ին ավարտվել էր հանրապետության նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների առաջադրման ժամկետը:

Ավարտից հետո՝ մինչև փետրվարի 25-ը, սահմանված կարգով՝ ԿԸՀ-ն պետք է իրականացնի Հանրապետության նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը:

Ս. Արզումանյանի խոսքով՝ ԿԸՀ ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրվել են: Դրանք համապատասխանում են ԱՀ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության պահանջներին: Ըստ այդմ՝ գրանցվել է հանրապետության նախագահի 14 թեկնածու, որից 6-ը՝ ինքնառաջադրման կարգով, իսկ 8-ը՝ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կողմից:

ԿԸՀ որոշմամբ՝ գրանցվելուց հետո տեղի է ունեցել վիճակահանություն, որի արդյունքում պարզ է դարձել, թե հանրապետության նախագահի թեկնածուները, որ համարի ներքո են մասնակցելու քարոզարշավին և զբաղեցնելու քվեաթերթիկներում իրենց տեղը. 1-ին համարում՝ Քրիստին Բալայանը, 2-րդ համարում՝ Վիտալի Բալասանյանը, 3-րդ համարում՝ Սերգեյ Ամիրյանը, 4-րդ համարում՝ Դավիթ Բաբայանը, 5-րդ համարում՝ Բելլա Լալայանը, 6-րդ համարում՝ Արայիկ Հարությունյանը, 7-րդ համարում՝ Հայկ Խանումյանը, 8-րդ համարում՝ Դավիթ Իշխանյանը, 9-րդ համարում՝ Վահան Բադասյանը, 10-րդ համարում՝ Մասիս Մայիլյանը, 11-րդ համարում՝ Աշոտ Ղուլյանը, 12-րդ համարում՝ Ռուսլան Իսրայելյանը, 13-րդ համարում՝ Աշոտ Դադայանը և 14-րդ համարում՝ Մելսիկ Պողոսյանը:

Այսօրվա նիստին ԿԸՀ-ն գրանցել է նաև Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների դաշինքների, կուսակցությունների ընտրական ցուցակները: Ըստ այդմ՝ կուսակցական առաջադրմամբ ներկայացվել են 10 կուսակցությունների և 2 կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներ:

Ս. Արզումանյանի խոսքով՝ փետրվարի 20-ին ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ԿԸՀ տեղեկանք է ներկայացվել Սերգեյ Ստեփանյանի բնակությանը վերաբերող հարցի վերաբերյալ, ով Արցախի «Հեղափոխական» կուսակցության կողմից առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու: Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի՝ հարցը դրվել է քվեարկության և որոշվել է մերժել Սերգեյ Ստեփանյանի՝ որպես պատգամավորի թեկնածուի գրանցումը:

Այսպիսով՝ ԿԸՀ-ն հաստատել է կուսակցական ցուցակները, ինչպես նաև վիճակահանության արդյունքում պարզ դարձավ նրանց հաջորդականությունը: 1-ին համարի ներքո հանդես եկող «Ազգային Վերածնունդ» կուսակցությունում ընդգրկված է 20 թեկնածու: 2-րդ համարի ներքո հանդես եկող «Միասնական Հայրենիք» կուսակցությունում ընդգրկված է 62 թեկնածու, 3-րդ համարի ներքո հանդես եկող «Անկախության սերունդ» կուսակցությունում՝ 17 թեկնածու, 4-րդ համարի ներքո հանդես եկող «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունում՝ 33 թեկնածու: 5-րդ համարի ներքո հանդես եկող Արցախի «Հեղափոխական» կուսակցությունում՝ 16 թեկնածու, 6-րդ համարի ներքո հանդես եկող «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքում ընդգրկված է 65 թեկնածու, 7-րդ համարի ներքո հանդես եկող Արցախի «Արդարություն» կուսակցությունում՝ 35 թեկնածու, 8-րդ համարի ներքո հանդես եկող «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունում՝ 32 թեկնածու, 9-րդ համարի ներքո հանդես եկող «Միացյալ Հայաստան» կուսակցությունում՝ 16 թեկնածու, 10-րդ համարի ներքո հանդես եկող «Արցախի Պահպանողական» կուսակցությունում՝ 16 թեկնածու, 11-րդ համարի ներքո հանդես եկող Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունում՝ 17 թեկնածու, 12-րդ համարի ներքո հանդես եկող «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված է 31 թեկնածու:

Նշենք, որ գրանցված թեկնածուների ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև փետրվարի 28-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search