Փետրվարի 20-23-ը Ֆրանսիայում անցկացվեցին Միսաք Մանուշյանի խմբի գնդակահարության 76-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:
Միսաք Մանուշյանի խմբի գնդակահարության տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
Փետրվարի 23-ին Դիմադրության նախկին մարտիկների և ընկերների ազգային ասոցիացիայի կողմից (Association Nationale des Anciens Combattants et Ami(e)s de la Résistance, ANACR) հիշատակի միջոցառում էր կազմակերպվել Փարիզի Իվրիի գերեզմանատանը, որտեղ հողին են հանձնված Միսաք Մանուշյանի, ինչպես նաև նրա խմբի մյուս մարտիկների մարմինները:
Միսաք Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաև Փարիզի 14-րդ և 20-րդ շրջաններում, ինչպես նաև Մարսել, Վո Ան Վլեն, Ռոման, Վալանս և Գրենոբլ քաղաքներում:
Հիշատակի միջոցառումներին ներկա են եղել վերոնշյալ քաղաքների քաղաքապետները, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորներ և սենատորներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության, Լիոնում և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: