Artsakhpress

Քաղաքական

ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին

ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների բազմաշերտ օրակարգին

ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին

ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների  օրակարգին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է․ «Շատ ուրախ եմ կրկին ողջունել Ձեզ Երևանում: Անցած տարվա ընթացքում մեր արտաքին քաղաքական գերատեսչությունները շատ ինտենսիվ երկխոսություն ունեցան, և շատ առիթներ ունեցանք հանդիպելու և քննարկելու մեր ընդհանուր օրակարգի բազմաթիվ հարցեր՝ տարբեր ձևաչափերով և տարբեր հարթակներում: Համատեղ աշխատելու բազմաթիվ ծրագրեր ունենք: Այս այցի ընթացքում մասնակից ենք լինելու շատ լավ և կարևոր միջոցառման՝ Հայաստանում Սլովակիայի նստավայր դեսպանության բացմանը: Ձեր այս այցն իրավամբ պատեհ առիթ է՝ միասին ուղենշելու մեր միջև համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև ուրվագծելու այդ հարաբերությունների ընդլայնման ճանապարհները յուրաքանչյուր հարթությունում՝ քաղաքական, տնտեսական, առևտրի, մշակույթի, կրթության և այլ բնագավառներում»:
«ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին հայ-սլովակյան հարաբերությունների բազմաշերտ օրակարգին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերը փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց բարձրաստիճան փոխայցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում երկխոսության դինամիկայի պահպանումը, խորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացումը, ապակենտրոնացված համագործակցությունը։ Ուղենշվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլանյման և հարստացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ 
Երկկողմ տնտեսական համագործակցության համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն ընդգծեցին փոխադարձ հանձնառությունը՝ գործնական միջոցառումներ ձեռնարկել լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա և դեռևս չիրացված ներուժը, այդ թվում անմիջական դերակատարներին համապատասխան հնարավորությունների ընձեռման միջոցով: Կարևորվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարության, գյուղատնտեսություն և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը և խորացումը։
Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային կառույցներում արդյունավետ համագործակցության շուրջ։ Այդ համատեքստում շեշտվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ընդհանուր օրակարգի շուրջ փոխգործակցության դինամիկայի պահպանումը և զարգացումը՝ մասնավորապես, ցեղասպանության կանխարգելման, այլատյացության և ռասիզմի դեմ պայքարի ուղղությամբ։
Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն հանգամանալից քննարկեցին նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգային հարցերը՝ ընդգծելով Արևելյան գործընկերության՝ որպես արժեքահեն և ներառական համագործակցության չափազանց կարևոր հարթակի առանցքային նշանակությունը։ Երկուստեք կարևորվեց մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ որպես ժողովուրդների միջև շփումները խթանող կարևոր հանգրվան։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցերի: 
Այցի օրն՝ առավոտյան, Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ :

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search