Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է «Ժամանակակից Ադրբեջան» տեղեկագրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում այսօր կայացել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի և քաղաքագետ Էդգար Էլբակյանի համահեղինակած «Ժամանակակից Ադրբեջան» տեղեկագրքի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է «Ժամանակակից Ադրբեջան» տեղեկագրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում կայացել է «Ժամանակակից Ադրբեջան» տեղեկագրքի շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շնորհանդեսին գրքի համահեղինակ Էդգար Էլբակյանն ասել է, որ տեղեկագրքում նկարագրվում են Ադրբեջանի Հանրապետության պատմության առանցքային դրվագները, ներկայիս քաղաքական և տնտեսական համակարգի, զինված ուժերի, սոցիալ-մշակութային կյանքի հիմնական առանձնահատկությունները։

«Տեղեկագրքի հիմքում ընկած է այն փիլիսոփայությունը, որ պետք է Ադրբեջանի ուղղությամբ հետազոտությունները հնարավորինս միֆազերծ դարձնել, որն այսօր օրախնդիր է: Աշխատությունն պարբերական թարմացման կարիք ունի և նախատեսված է արևելագետների, քաղաքագետների, պատմաբանների, դիվանագետների, քաղաքական գործիչների, ռազմական փորձագետների, ինչպես նաև տարածաշրջանով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար»,- նշել է Է. Էլբակյանը:

Նա տեղեկացրել է, որ հաջորդիվ նախատեսվում է ստեղծել Արդբեջանի պատմության մասին դասագիրք, որը որակական առումով կլրացնի ոլորտում առկա բացը:

Շնորհանդեսին ներկա ԱՀ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը կարևորել է նախաձեռնությունը և հույս հայտնել, որ աշխատանքը տարբեր ուղղություններով կշարունակվի:
«Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմի մեջ և անցնում ենք տարբեր փուլեր, մեզ հաճախ թվում է, թե Ադրբեջանին շատ լավ ենք ճանաչում: Սակայն իրականում մենք պետք է ավելի խորը ճանաչենք նրան` սկսած տարբեր մասնագիտություններից, որոնք մենք ունենք այսօր Արցախում և տարբեր կառույցներ, որտեղ իրականում լուրջ խնդիր ունենք լավ ադրբեջանագետներ ունենալու՝ և՛ լեզվի, և՛, առհասարակ, Ադրբեջանը ճանաչելու առումներով: Ադրբեջանը շատ բազմաշերտ է, և այնտեղ կան բազմաթիվ բարբառներ: Մարդիկ խոսում են տարբեր բարբառներով, և շատ ժամանակ խոսում են նաև մեզ համար ոչ ընկալելի լինելու համար: Այս իմաստով մենք խնդիր ունենք ոչ միայն  ադրբեջաներենն ուսումնասիրելու, այլև խորքային իմաստով ճանաչելու այդ երկիրը: »,- նշել է Տ. Աբրահամյանը:
Իր հերթին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ասել է, որ տեղեկագիրքը հնարավորություն է տալիս ռեալ աչքերով տեսնելու Ադրբեջանը:
«Ճանաչելով Ադրբեջանը՝ բնականաբար, ավելի հասցեական և թիրախային որոշումներ կկայացնենք և գործունեություն կծավալենք, ինչն էլ մեր աշխատանքը կդարձնի էլ ավելի արդյունավետ: Հուսով եմ՝ հաջորդ աշխատություններում կներառվեն նաև մարդու իրավունքներին, ընդդիմադիրների իրավունքների ոտնահարումներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անդրադարձ կկատարվի տեղեկատվական համակարգին»,- ավելացրել է Ա. Բեգլարյանը:Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի պետական համալսարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև համագործակցության շրջանակում:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search