Artsakhpress

Տնտեսական

Հայ-իրանական սահմանին բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:

Հայ-իրանական սահմանին բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների

Հայ-իրանական սահմանին բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստում քննարկվել են աշխարհում և մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը և Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ անելիքները: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է այս պահի դրությամբ առկա վիճակագրական տվյալները՝ կորոնավիրուսի տարածվածության, հիվանդացության և մահացության վերաբերյալ, անդրադարձել մեր երկրում կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին՝ Հայաստան ժամանող քաղաքացիների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, ՀՀ բժշկական հաստատությունների տեխնիկական պատրաստվածությանը և ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր հագեցվածությանը: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են հետագա քայլերը, այդ թվում նաև՝ հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն առնչվող իրավիճակով պայմանավորված անելիքները: Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստում մենք քննարկեցինք մեր անելիքները՝ կապված Հայաստանում կորոնավիրուսի մուտքը կանխարգելելուն ուղղված գործողությունների հետ, և այս քննարկման հրատապությունը կապված է նրա հետ, որ հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում արդեն կորոնավիրուսից մահվան դեպքեր ունեն. մահվան 8 դեպք ունեն, և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք: Քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ այսօր կառավարության որոշմամբ երկշաբաթյա ժամկետով կփակենք ցամաքային սահմանն ու հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Իհարկե, կլինեն բացառություններ. բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, պարզապես բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, և բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի: Որևէ սահմանափակում չի կիրառվի քաղաքացիների վերադարձի վրա. խոսքը վերաբերում է Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին և Իրանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն՝ նրանք կարող են ազատ վերադառնալ իրենց հայրենիք:
Օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվեն որոշակի, բայց ոչ ամբողջական սահմանափակումներ: Այս սահմանափակումները, այս որոշումը մենք երկու շաբաթով կկայացնենք, և երկու շաբաթվա ընթացքում ավելի սերտ հաղորդակցության մեջ կլինենք մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ, որպեսզի իրավիճակի ավելի ամբողջական գնահատական ունենանք և նաև համատեղ որոշենք մեր հետագա անելիքներն այս ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ արձանագրել նաև, որ որևէ խուճապի անհրաժեշտություն չկա: Այո, կա խնդիր, բայց, փառք Աստծո, գոնե մինչ այս պահը Հայաստանի Հանրապետությանը, մեզ հաջողվել է խուսափել կորոնավիրուսով հիվանդ ունենալուց, և հույս ունենք, որ մեր ձեռնարկված միջոցների շնորհիվ նաև կկարողանանք պահպանել այս վիճակը: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պետք է շատ սառը, սթափ, հանդարտ վերաբերմունք ունենանք այս իրավիճակին, և խուճապային տրամադրությունների և լուրերի տարածումը, իհարկե, որևէ կերպ խնդրի լուծմանը չի օգնում:
Արձանագրենք նաև, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունեն այս պահին անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները՝ ախտորոշելու հիվանդությունը: Եվ նաև արձանագրենք, որ հանձնաժողովը գործում է հունվարի 30-ից, և սահմանային հսկողությունը խստացվել է դեռևս դրանից առաջ էլ՝ հունվարի 24-ից: Այնպես որ, շատ կարևոր է արձանագրել, որ մենք ոչ թե Իրանում հիվանդությունների դեպքերի արձանագրման ենք արձագանքում, այլ մենք այս պրոցեսը շատ ավելի շուտ ենք սկսել և հույս ունենք, որ մեր աշխատանքի այս մեթոդը հետագայում նույնպես կլինի արդյունավետ:
Այսօր կառավարությունը հեռակա նիստով կկայացնի որոշում, և որոշումն ուժի մեջ կմտնի այսօրվանից: Իհարկե, որոշակի ճկունություններ կան, ընթացիկ պրոցեսները կառավարելու  հնարավորություն պետք է տրվի, այսինքն՝ 100 տոկոսով սահմանը չի փակվում, այլ, ինչպես ասացի, արդեն թվարկված բացառություններով»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search