Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Մայիլյանի ծննդյան օրն է. նա կդառնար 42 տարեկան:
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Մայիլյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հովսեփ Մայիլյանը ծնվել է 1978 թվականին, Հադրութ քաղաքում: Մայոր Մայիլյանը Զինված ուժերում էր 1995 թվականից: Սկզբում Խոջալուի տանկային զորամասում էր, հետո` Հադրութում:
Զրահատեխնիկայի ծառայության պետի վերջին առաքելությունը Ջաբրայիլում էր: Հովսեփը զոհվեց 2016 թվականի ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ՝ հակառակորդի կողմից արձակված ականանետի ականի պայթյունից, երբ հրետակոծության պայմաններում փորձել է տանկը նախապատրաստել և բերել մարտական վիճակի։ Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով: