Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում:
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ Իրան այցելելուց. ՀՀ ԱԳՆ
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ.
Հեռ. ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,
բջջային հեռ. ՝ +989121051639
Էլ. փոստ` armiranembassy@mfa.am»,-նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Իրանի առողջապահության նախարարության՝ փետրվարի 22-ի տվյալներով վարակվածների թիվը երկրում 28 է, մահվան ելքով դեպքերը՝ հինգը։