Միացյալ Նահանգները չի պատրաստվում նոր միջուկային մարտագլխիկներ տեղակայել Եվրոպայում։ Ամերիկյան ուժերը նոր թևավոր և բալիստիկ հրթիռներ կստանան, սակայն դրանք չեն ունենա միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն։
ԱՄՆ-ն հրաժարվում է միջուկային նոր սպառազինություն բերել Եվրոպա
«Մենք մտադրություն չունենք Եվրոպայում տեղակայել փոքր հզորությամբ միջուկային սպառազինության համակարգ։ Ռուսաստանի կողմից [համաձայնագրի] պայմանները խախտելուն մեր պատասխանը լինելու է սովորական սպառազինությունը», – հայտարարել է խոսնակը։